Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետում
SPORTԾանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Պետրոսյանը մահացել է Կրասնոդարի մարզի Գարյաչի Կլյուչ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է քաղաքապետ Իվան Ֆեդորսկին:
Ռուսասսատնի քննչական կոմիտեի Կրանսդորի մարզի քննչական վարչությունից տեղեկացրել են, որ մարզիկի դին հայտնաբերվել է քաղաքով անցնող գետում հուլիսի 24-ին:
«Իրականացվում է հետաքննություն, մահվան պատճառները հասկանալու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Պետրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 2007 թվականին Ստրասբուրգում և 2008-ին՝ Լինյանոյում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



