Եթե տղամարդը չի ընդունում այս երեք բաները, ուրեմն չի սիրում ձեզ
LIFE1. Ձեր անձնական նպատակները
Զույգերը կարող են շատ համատեղ նպատակներ ունենալ՝ սկսած երեխաների դաստիարակությունից մինչեւ իրենց համատեղ արձակուրդի կազմակերպումը: Դա հրաշալի է, բայց նաեւ տեղ պետք է լինի ձեր անձնական նպատակների համար:

Եթե երազում եք երկրորդ բարձրագույն կրթությունը ստանալ կամ բիզնես սկսել, շարունակեք ձգտել դրան: Եվ ձեր զուգընկերը պետք է սատարի ձեզ, եթե նույնիսկ առայժմ ձեր ընտանիքը դրա հնարավորությունը չունի:
2. Ձեր բնավորությունը
Տղամարդիկ նույնպես ունեն այն հատկությունների ցանկը, որոնք ուզում են տեսնել կնոջ մեջ: Բացի այդ՝ ոմանք հաճախ իրենց ընկերուհուն համեմատում են նախկինի հետ: Բայց եթե տղամարդն ասում է, որ սիրում է ձեզ, բայց ուզում է ամբողջությամբ փոխել, դա արդեն սեր չէ:

Իհարկե՝ զույգերը կարող են փորձել միմյանց փոխել, բայց դա պետք է ոգեշնչում լինի, ոչ թե ճնշում:
3. Ձեր ընկերներին
Ընկերությունը կարեւոր է՝ ձեր անհատականությունը պահպանելու եւ աջակցություն ունենալու համար: Չնայած դուք կարող եք ընդհանուր ընկերներ ունենալ, շատ կարեւոր է նաեւ անձնական ընկերների առկայությունը: Եվ եթե տղամարդն իսկապես սիրում է ձեզ, նա կհարգի ընկերների հետ ժամանակ անցկացնելու ձեր ցանկությունը:




