Սպիտակ տուն․ 150 տարի առաջ արտահոսքի մեղավորներին կախաղան կհանեին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկերացում ունի այն մասին, թե ով է մեղավոր Սպիտակ տնից տեղեկությունների արտահոսքի համար։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան կոմունիկացիաների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Սկարամուչին, հայտնում է CNN-ը։
«Նախագահը ու ես ուզում ենք բոլորին ասել, որ մենք շատ, շատ լավ պատկերացնում ենք, թե ով է զբաղվում արտահոսքերով ու ով է Սպիտակ տնից տեղեկությունների արտահոսքի գլխավոր աղբյուրը»,- ասել է նա։
Նա նաեւ շեշտել է, որ 150 տարի առաջ նման դավաճանական գործողությունների համար չարագործներին կսպառնար մահապատիժ՝ կախաղանի միջոցով
Ավելի վաղ Թրամփը արտահոսք էր անվանել The Washington Post-ի հրապարակումը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի ու ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հանդիպման մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



