Նորվեգիայում աղջիկը դանակով հարձակվել է առեւտրի կենտրոնի այցելուների վրա
INTERNATIONAL NEWSՆորվեգական Քրիստիանսանիում ձերբակալել են 15-ամյա աղջկա, որը դանակով հարձակվել է առեւտրի կենտրոնի վաճառողուհու եւ հաճախորդի վրա՝ սպանելով մեկին եւ վիրավորելով մյուսին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով VG պարբերականը։
Հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան։ Նշվում է, որ 17-ամյա Մարիա Սքուլանդը ստացած վերքերից վախճանվել է հիվանդանոցում։ Երկրորդ տուժածի՝ 23-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նա Օսլոյի կլինիկա է տեղափոխվել։
Հարձակումից մի քանի րոպե անց աղջկան ձերբակալել են։
Իրավապահների տվյալներով՝ հարձակվող աղջիկը փախուստի է դիմել անչափահասների համար հատուկ հաստատությունից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



