Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Սարգիս Գրիգորյանը՝ «Սահմանին» և «Որոգայթ» ֆիլմերի ու առաջիկա ծրագրերի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Սարգիս Գրիգորյանին շատ շուտով կրկին կտեսնենք «Շանթ» հեռուստաընկերության եթերում. դերասանը կներկայանա «Սահմանին» կոչվող մի քանի մասանոց ֆիլմում: Իր եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ կոնֆլիկտի եւ առաջիկա աշխատանքային պլանների մասին Life.panorama.am-ի հետ այսօր զրուցեց Սարգիս Գրիգորյանը:

Զրույցի սկզբում հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է դերասանը ընդունել «Շանթ» հեռուստաընկերության առաջարկը մասնակցելու «Սահմանին» ֆիլմի նկարահանումներին, քանի որ շատերն են հիշում դերասանի եւ այդ հեռուստաընկերության միջեւ կոնֆլիկտի լուրերը, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց.

««Շանթ» հեռուստաընկերության եւ իմ միջեւ եղել է ստեղծագործական, այլ ոչ թե անձնական միջադեպ: Այո, որոշ ժամանակով ես փոխեցի հեռուստաընկերությունը, բայց վերջերս գլխավոր պրոդյուսերից առաջարկ ստացա «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար, որը սիրով ընդունեցի, դե իսկ հետո փորձեցինք շարունակել մեր հաջողված գործունեությունը արդեն «Սահմանին» ֆիլմում: Պետք է ասեմ, որ 7 տարի աշխատելով «Շանթ» հեռուստաընկերության  հետ՝ ես չեմ կարող չնշել այդ հեռուստաընկերության՝ իմ կյանքում կարեւոր տեղը: Պետք է նաեւ նշեմ, որ առաջարկները ընդունելու հարցում մեծ դեր ունեցան այդ երկու ֆիլմերի բարձր որակը: Կարող եմ անկեղծորեն եւ հանգիստ նշել, որ ես դեռ չէի մասնակցել  տեխնիկական այդպիսի բարձր զինվածությամբ եւ հագեցվածությամբ ֆիլմերում, սրանք իրենց որակով տասն անգամ բարձր են: Այսօր ես տեսնում եմ, որ «Սահմանին» ֆիլմի համար հավաքված թիմը տրամադրված է մեր Հայոց բանակին արժանի ֆիլմ ստեղծելուն, ինչն ինձ համար շատ կարեւոր է»,- նշեց դերասանն ու հավելեց.

«Այս ֆիլմում ես ոչ թե մտածել եմ գլխավոր կամ կարեւոր հերոսով ներկայանալու մասին, այլ փոխվել եմ մի դաշտ, որտեղ կերպարային դեր կխաղամ եւ իմ արվեստով կփորձեմ ինչ-որ չափով ոգեշնչել երիտասարդներին: Այստեղ իրականացվում է որակական աշխատանք, ինչը յուրաքանչյուր դերասանի երազանքն է: Իմ՝ որպես դերասանի նկատմամբ վերաբերմունքից, առհասարակ դերասանների նկատմամբ ուշադրությունից, ամեն մանրուքից ես հասկանում եմ, որ շատ լուրջ գործ է սպասվում»:

Անդրադառնալով «Սահմանին» ֆիլմում իր կերպարին՝ դերասանը պատմեց. «Այստեղ հետախուզական ջոկատի հրամանատար եմ՝ մայոր Գրիգորյանը: Իմ կերպարը բավականին լուրջ, խիստ, պահանջկոտ եւ գործին նվիրված սպա է, ով ունի իր անցած ճանապարհը, ես էլ փորձել եմ ինձնից որոշ բաներ ներդնեմ, որպեսզի էլ ավելի ազդեցիկ դարձնեմ այդ հերոսին: Ճիշտ է՝ այս կերպարը իմ իրական տեսակի հետ որոշակի ընդհանրություններ ունի, բայց այստեղ ես փոխել եմ իմ շարժուձեւն ու ձայնս: Պետք է նկատեմ, որ այս կերպարում փորձել եմ մի փոքր նմանակել իմ գումարտակի հրամանատարին՝ Մհեր Ստեփանյանին, փորձել եմ մի փոքր իր մոտեցումը, քայլվածքը, ջղային եւ կարգապահ տեսակը ներդնել իմ կերպարի մեջ, որպեսզի այն ավելի իրական դարձնեմ: Մհեր Ստեփանյանն ինձ համար ուժ էր, նա երբ մտնում էր զորամաս, ուներ սթափեցնող հայացք, որը գուցե այդ ժամանակ զինվորներին այնքան էլ դուր չէր գալիս, բայց հետո հասկանում էինք, որ մեր մեջ նա շատ կարեւոր հատկանիշներ է դաստիարակել»:

Հարցին, թե այլ հեռուստաընկերությունների կողմից հնարավոր առաջարկները առաջիկայում չի՞ մերժի, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Առաջիկայում ինձ հեռուստասերիալներում հազիվ թե հեռուստադիտողը տեսնի, որովհետեւ ֆիզիկապես դրա ժամանակը չունեմ այս պահին, բայց յուրաքանչյուր լավ առաջարկ, որը մոտ է պրոֆեսիոնալիզմին եւ որակին, ես կընդունեմ: Թող բարձրագոչ չհնչի, բայց դերասանի համար գալիս է ժամանակ, երբ նրան ոչ թե հետաքրքրում է էկրաններին հաճախակի երեւալը, այլ որակով գործերում աշխատելը, գալիս է մի պահ, երբ մտածում ես բացի գումար աշխատելուց նաեւ որոշակի համբավ, ստատուս ունենալ: Ես մի փոքր անցել եմ տարբեր որակով կամ անորակ ֆիլմերում ինձ դրսեւորելու այդ փորձաշրջանը, ժամանակն է, որ մի փոքր էլ հաշվի առնեմ, թե ինչ եմ ինձնից հետո թողնելու, բաներ, որոնք իմ երազանքն է եղել դերասանի մասնագիտության համար. չգիտեմ, որքանով դա կստացվի, ամեն դեպքում, ուզում եմ այդ ճանապարհով գնալ: Իհարկե կտրականապես ոչինչ ասել չեմ ուզում, որովհետեւ Հայաստանում այլընտրանքը այնքան էլ շատ չէ, բայց ամեն դեպքում, կարողացել եմ ինձ թույլ տալ եւ որոշ առաջարկներ մերժել, ինչի համար Փառք եմ տալիս Աստծուն, արդեն ժամանակն է, որ աշխատեմ իմ հոգու, իմ սրտի համար, որպեսզի նախեւառաջ իմ երեխեքի առջեւ հաշվետու լինեմ. ես արդեն բռնել եմ այդ ճանապարհը, այս շրջանում ես ինձ դերասան եմ զգում, քանի որ անում եմ այն, ինչ ուզում եմ եւ այն, ինչն ինձ դուր է գալիս»:

Խոսելով առաջիկա աշխատանքներից՝ Սարգիս Գրիգորյանը նկատեց. «Այս շրջանում զբաղված եմ մի քանի այլ նախագծերով, նկարահանվում եմ 1988-ի երկրաշարժի  մասին ռուս-հայկական գեղարվեստական ֆիլմում, որի մասին տվյալներ հաղորդելու իրավունքը չունեմ. Աստված առաջ, 2016թ-ը խոստանում է բեղումնալից տարի լինել»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026