«Ես հոգնել եմ սեքսով զբաղվելուց...». աշխարհում առաջին արհեստական առնանդամով տղամարդն անկեղծացել է և պատմել իրեն անհանգստացնող կանանց մասին (լուսանկարներ)
LIFE
Շոտլանդիայից 44-ամյա Մուհամեդ Աբադն առնանդամը և մեկ ամորձին կորցրել է 6 տարեկանում ավտովթարի ենթարկվելու հետևանքով: Նրա սեփական հյուսվածքներից ստեղծված առնանդամի փոխպատվաստումն արվել է անցած տարվա օգոստոսին: Բժիշկները նաև մեխանիզմ են պատրաստել, որը հնարավոր է դարձնում էրեկցիան՝ պրոթեզի ամբողջ երկայնքով տեղադրված 2 խողովակ: Դրանք որովայնի վրայի իմպլանտից հեղուկ են փոխանցում և լցնում օրգանը: Մեխանիզմի միացման և անջատման կոճակները տեղադրված են ամորձու վրա:
Այս ամենն, ընդհանուր առմամբ, արժեցել է 70 հազար ֆունտ ստեռլինգ: Չնայած իր 20 սանտիմետրանոց «հպարտությանը»՝ Աբադը խոստովանում է, որ հոգնել է սեքսով զբաղվելուց:
- Ինձ անդադար հաղորդագրություններ են գալիս տարբեր կանանցից, ովքեր առաջարկում են ինձ հետ սեքսով զբաղվել,- պատմում է Մուհամեդը: Նրանք բոլորը լսել են իմ բիոնիկական առնանդամի մասին և ցանկանում են փորձել այն: Այդ առաջարկները չեն տեղավորվում իմ առօրյայի մեջ: Ես աշխատում եմ օրվա մեջ 14 ժամ և երբ տուն եմ վերադառնում, բավական հոգնած եմ լինում` հետաքրքրասեր կանանց բավարարելու համար:
Մոտ ժամանակներս տղամարդը մտադիր է ամուսնանալ երկրորդ անգամ:




















































