Yerevan, 06.September.2026,
00
:
00
BREAKING


19 հոգեբանական թակարդ, որոնց մեջ ընկնում ենք առանց գիտակցելու

LIFE

Մասնագետները գտնում են, որ մեզ հետ չար կատակներ խաղացող հոգեբանական մոդելները ձևավորվել են զարգացման գործընթացում։ Դրանց առաքելությունը եղել է այն, որ հնագույն մարդուն հնարավորություն տան արագ յուրացնելու շրջակա աշխարհի մասին տեղեկութույնները և մեծացնելու վտանգներով լեցուն կյանքում գոյատևելու նրա հնարավորությունները։

Սակայն կյանքը փոփոխվել է, իսկ թակարդները՝ մնացել։ Ներկայացնում ենք մի շարք հոգեբանական ազդեցություններ, որոնց ենթարկվում է ցանկացած մարդ։

1. Խաղացողի սխալ

Մենք սովոր ենք կարծելու, որ մեր ապագան կախված է մեր անցյալից։ Այսպես՝ խաղատանը մարդը հինգ անգամ անընդմեջ հաղթելուց հետո սկսում է կարծել, թե շահելու իր հնարավորությունները մեծանում են, չնայած, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել։

2. Անգործության ոչ իրատեսական գնահատական

Այս հոգեբանական յուրահատկությունը մեզ ստիպում է դատապարտել ծանր հետևանքներ ունեցած որևէ կործանարար գործողություն ավելի խիստ, քան ոչ պակաս կործանարար անգործությունը։

3. Արդյունքի ազդեցություն

Այս կարգի հոգեբանական թակարդի մեջ ընկնելով, մենք հակված ենք ընդունած որոշումը գնահատել ըստ ստացված արդյունքի, այլ ոչ թե տվյալ ժամանակի իմաստով դրա բարդությանը կամ արդիականությանը։

4. Ռիթմի ընկալման ազդեցություն

Մենք հակված ենք ռիթմով արված արտահայտություններն ընկալել որպես ավելի հավաստի։

5. Գաղափարների արժեզրկում

Եթե գաղափարն առաջ է քաշվել մեր հակառակորդի կողմից, մենք այն համարում ենք անհաջող կամ, առնվազն, պակաս հաջողված, քան այն իրականում կա։

600x580

6. Դիմադրություն

Տվյալ հոգեբանական ազդեցությունը, հավանաբար, զգացել է յուրաքանչյուրը, հատկապես՝ անչափահասության տարիներին․ ամեն ինչ ընդունելով որպես մարտահրավեր՝ խնդրանքները և խորհուրդները (հերթական անձնավորության կամ մարդկանց խմբերի) ընկալելվում են որպես անձնական ազատության սահմանափակում։

7. Թշնամության ազդեցություն

Հենց այս ազդեցության տակ է, որ մենք ամեն ինչ որպես վատ ենք գնահատում կամ մեզ համար տհաճ մարդկանց չհաջողված գործերը վերագրում ենք նրանց բնավորության էության դրսևորմանը, իսկ այն անեն լավը, որ անում են այդ մարդիկ, մեր կողմից ընկալվում են որպես պարտադրված քայլ կամ պարզ պատահականություն։

8. Վերահսկողության պատրանք

Այս պատրանքի պատճառով մարդուն թվում է, թե կարող է վերահսկել պատահականությունները և, իրականում, իր կամքին չենթարկվող իրադարձությունները։

9. IKEA-ի ազդեցություն

Մարդիկ հակված են այն առարկաները, որոնք իրենք են պատրաստել (թեկուզ՝ մասամբ), ավելի կարևոր համարել։

10. Հետադարձ ազդեցություն

Հոգեբանական այս ազդեցության տակ ընկնելով մենք սկսում ենք կարծել, թե մեր անցյալի իրադարձությունները կրելի էր նախօրոք կանխատեսել, մոռանալով, որ փաստերի մեծ մասը, որոնք հայտնի են տվյալ պահին, նախկինում մեզ անհայտ էին։

600x580

11. Կեղծ համաձայնության ազդեցություն

Մեր տեսակետների հետ շրջապատողների համաձայնության աստիճանն իրկանում ավելի ցածր է, քան մեզ թվում է։

12. Շրջապատողների միատեսակություն

Մարդը հակված է ենթադրելու, որ իր շրջապատը բաղկացած է ավելի բազմակողմանի ու տարբեր մարդկանցից, քան այլոց շփումների շրջանակն է։

13. Կեղծ օբյեկտիվություն

Մենք իրականությունն ընկալում ենք որպես միասնական կերպար, գտնելով, որ շրջապատի մեր ունեցած պատկերն իրական է, և գիտակից ենք համարում նրանց, ովքեր համաձայնվում են մեզ հետ։ Նրանք, ովքեր համաձայն չեն մեր տեսակետներին՝ կամ դժվար են հասկանում կամ քիչ տեղեկացված են։

14. «Լուսարձակ»

Մենք այլ մարդկանց մոտ գերագնահատում ենք սեփական գործողությունների նշանակությունը։

15. Զեյգարնիկի ազդեցություն

Այս ազդեցության էությունն այն է, որ մարդն ավելի լավ հիշում է ընդհատված գործողությունը, քան ավարտվածը։

600x580

16. Արտապատկերում

Մենք հակված են խաբվելու, իբր թե շրջապատը զգում է ճիշտ նույն զգացմունքները, ինչը և մենք։

17. Ծանոթ ճանապարհի ազդեցություն

Մարդը սովորաբար հակված է մեծացնելու այն ժամանակը, որն իրեն անհրաժեշտ է անծանոթ ճանապարն անցնելու համար։ Եվ հակառակը․ եթե ճանապարհը հայտնի է, ապա մեզ թվում է, թե այն կհաղթահարենք ավելի կարճ ժամանակահատվածում, քան մեզ իրականում հարկավոր է։

18. Զրոյական ռիսկի նախընտրություն

Եթե ընտրության հնարավորություն կա փոքրիկ ռիսկն իջեցնելու մինչև զրոյի կամ էապես նվազեցնելու մեծը, ապա մեզանից շատերը կնախընտրեն առաջինը։

19. Կույր տեսակետ

Մեզ թվում է, թե մենք ավելի քիչ են ընկնում հոգեբանական թակարդների մեջ, քան շրջապատի մարդիկ։

 LADYNEWS.am

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney