Պորտուգալիայում հրդեհների պատճառով մի քանի հազար մարդ Է տարահանվել. AFP
INTERNATIONAL NEWSԿենտրոնական Պորտուգալիայում հուլիսի 27-ին մի քանի հազար մարդ Է տարահանվել տներից անտառային հրդեհների նոր ալիքի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է AFP գործակալությունը:
Առավել վտանգավոր իրավիճակ Է ստեղծվել Սերտան քաղաքի շրջանում, որտեղ այժմ տարերքի դեմ պայքարին մասնակցում Է Պորտուգալիայի հրշեջ ծառայության անձնակազմի ավելի քան մեկ քառորդը:
Տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ ստիպված են եղել լքելու տները եւ տեղափոխվելու անվտանգ վայրեր: Երկու ավտոճանապարհներին փակվել Է երթեւեկությունը, դրանցից մեկում կրակը շրջափակել Է 40 կիլոմետր երկարությամբ հատվածը: Պորտուգալիայում բնական հրդեհները նոր ուժով են վերսկսվել հուլիսի 23-ից: «Մեզ չի հաջողվում կանգնեցնել կրակը, որն առաջ Է շարժվում չորս կամ հինգ ուղղություններով»,- մեջբերում Է անում գործակալությունը 2 հազար բնակչությամբ Մակաու քաղաքի քաղաքագլխի խոսքից:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել Է, որ հրդեհների մեծ վտանգը կպահպանվի մինչեւ աշուն:
Տարեսկզբից երկրում տեղի են ունեցել շուրջ 8 հազար բնական հրդեհներ, որոնց հետեւանքով ոչնչացվել են 75 հազար հեկտար անտառներ: Հունիսին հրե տարերքը 64 մարդու կյանք Է խլել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



