Տղամարդիկ ավելի ռոմանտիկ են, քան կանայք
LIFEՏղամարդիկ կարող են մոռանալ բացիկ նվիրել Վալենտինի օրը, կարող են տարիներով ծաղիկներ չնվիրել, բայց միևնույնն է, նրանք ավելի ռոմանտիկ են, քան կանայք, գրում է ladyportal.info-ն։
Սոցիոլոգները հարցում են անցկացրել ավելի քան 10 հազար մարդկանց շրջանում ողջ աշխարհից ու պարզել, որ տղամարդկանց 48 տոկոսը սիրահարվում է առաջին հայացքից, իսկ այս թիվը կանանց շրջանում կազմում է ընդամենը 28 տոկոս։
Այս ուսումնասիրության արդյունքները հրապարակվել է «Normal Bar» գրքում, որի վրա աշխատել են ամերիկացի սոցիոլագները։ Գրքի նպատակն է փարատել սեքսի ու հարաբերությունների մասին եղած առասպելները, օգնել զույգերին լիենել առավել երջանիկ։
Առասպելներից մեկն արդեն իսկ փարատված է․ տղամարդիկ առավել ռոմանտիկ են, քան կանայք։ Տղամարդիկ հեշտությամբ սիրահարվում են, իսկ կանայք առավել զգուշավոր են։
Գրեթե յուրաքանչյուր հարցված կարծում է, որ երջանիկ հարաբերությունների համար գլխավոր գործոնը փոխըմբռնումն ու շփումն է։ Իսկ ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա հարցված տղամարդկանց մեկ երրորդը խոստովանել է, որ ունեցել է արտամուսնական կապեր։ Նման խոստովանություն արել է կանանց մեկ հինգերորդը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



