Սառույցի խորանարդերը կերիտասարդացնեն դեմքի մաշկը
LIFE
Դեմքի մաշկը երիտասարդացնելու համար կանայք դիմում են ամենատարբեր միջոցների, այնինչ մի շատ հեշտ միջոց կա, որը ո՛չ գումար է պահանջում, ոչ էլ շատ ժամանակ: Հարկավոր է ընդամենը առավոտյան դեմքը մտցնել ջրով և սառույցի խորանարդիկներով լի խորը ամանի մեջ և պահել 10-30 վայրկյան: Եվ այսպես՝ ամեն օր:
Սառույցն իսկական ստիմուլյատոր է դեմքի համար: Այն միանգամից թարմացնում է մաշկը, հանում է հոգնածության հետքերը, նույնիսկ վերացնում է աչքերի տակի «պարկերն» ու սև հետքերը:
Երեսը մի քանի վայրկյան սառցե ջրում պահելու շնորհիվ կարգավորվում է արյան շրջանառությունը, փոխվում է մաշկի գույնը, մանր կնճիռները հարթվում են, դեմքի այտուցվածությունը անցնում է: Մաշկը վայրկենապես թարմանում է, իսկ մարդն ազատվում է քնկոտությունից և հատուկ էներգիայով է լիցքավորվում:
Այս ամենից բացի, սառույցի միջոցով նեղանում են մաշկի ծակոտիները, իսկ սա օգտակար է մանավանդ յուղոտ և պրոբլեմատիկ մաշկ ունեցողների համար:




















































