Ամռանը նորաձև և գեղեցիկ է համարվում թարմ, եթերային դիմահարդարումը. Խորհուրդներ՝ ամերիկաբնակ Ռուզաննա Ահարոնյանից
LIFE
Դիմահարդարումը կարող է կնոջը դարձնել էլ ավելի գեղեցիկ ու գրավիչ, եւ հակառակը՝ սխալ շեշտադրումների պատճառով կինը կարող է կորցնել այն հմայքը, որն ունի բնությունից: Դիմահարդարումը եւս ենթրակվում է նորաձեւության կանոններին, սակայն այս առումով հարկավոր է պահանել չափավորությունն ու տիրապետել գաղտնիքներին: Այս եւ դիմահարդարման վերաբերյալ այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է ամերիկաբնակ դիմահարդար Ռուզաննա Ահարոնյանի հետ, ով, ի դեպ, դերասան Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի կինն է:
«Ամռանը նորաձեւ եւ գեղեցիկ է համարվում թարմ, եթերային դիմահարդարումը՝ ոչ շատ կոսմետիկ միջոցներով. Իհարկե, խոսքը երեկոյան դիմահարդարման մասին չէ: Պարբերաբար հարկավոր է օգտագործել ամռան համար նախատեսված խնամքի միջոցներ, որոնք կհոգան մեր մաշկի թարմության համար»,- նշեց դիմահարդարը:
Շարունակությունը` այստեղ:




















































