ԿԲ-ի մասին օրենքում կատարվելու են փոփոխություններ
SOCIETYՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԿԲ-ի մասին օրենքները բարեփոխվում են՝ հաշվի առնելով Սահմանադրության նոր խմբագրությունը:
«Այսպիսով, ԿԲ-ի հիմնական գործառույթների թվում կավելանա ևս մեկը՝ Հայաստանի ֆինանսական կայունության պահպանումը: Հստակեցված է նաև վճարահաշվարկային համակարգերի, ինչպես նաև ֆինանսական արդյունաբերությունում մրցակցության վերահսկողության կարգը: Այս փոփոխությունները խմբագրական բնույթ ունեն, քանի որ բովանդակային առումով այս պահանջներն արդեն կատարվում էին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



