Ինչպես են վերաբերվում տղամարդիկ չափից շատ շպարված կանանց
PHOTOPast.am-ը կօգնի ձեզ պարզել, թե ինչպես են վերաբերվում տղամարդիկ չափից շատ շպարված կանանց.
Շատ հաճախ իգական սեռի ներկայացուցիչներին թվում է, թե տղամարդկանց դուր է գալիս շատ շպարը, նրանք դրա մեջ տեսնում են գեղեցկություն ու խնամվածություն: Սակայան, իրականում դա այդպես չէ. տղամարդիկ տանել չեն կարողանում չափից դուրս շատ շպարված աղջիկներին: Շպարով պարզապես պետք է ընդգծել, այլ ոչ թե նկարել գեղեցկությունը:

Այս եզրահանգմանն են եկել նաև Բանգորի համալսարանի գիտնականները , ովքեր խորհուրդ չեն տալիս կանանց չափից դուրս շպարվել, քանի որ դա վանում է տղամարդկանց:

Անցկացված բազմաթիվ հարցումների համաձայն` տղամարդկանց ճնշող մեծամասնությունը նախընտրում է թեթև շպարով կամ առանց շպարի կանանց: Պարզվում է, որ այս եզրակացությունը կախված է սոցիալական ցանցերում առանց դիմահարդարման լուսանկարների հանդեպ տղամարդկանց ռեակցիայի վերլուծությունից:

Գիտնականներն ավելի վաղ պարզել են, որ կանանց 80%-ը առանց շպարի հանդիպման են գնում զուգընկերոջ հետ ծանոթությունից միայն մեկ ամիս անց, 17%-ը դա անում է երկու ամիս անց, 16%-ը` կես տարի անց, 8%-ը՝ միայն մեկ տարի անց:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
3
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
4
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
5
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference



