Գրիպն արագ բուժելու 5 խորհուրդ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Եթե գրիպ է սկսվում, ապա գործեք առանց հապաղելու և շուտով կզգաք թեթևացում։ Իմացեք, թե ինչը կարող է օգնել գրիպի դեպքում.
1. Օրական մինչև 2 լիտր հեղուկ. Հիվանդության ժամանակ խմելու ռեժիմը պահպանելը շատ կարևոր է։ Լավագույն հեղուկը անանուխի և մասուրի, կիտրոնով թեյն է։
2. Շալֆեով կաթ. Գրիպի առաջին իսկ նախանշանների դեպքում պատրաստեք այս ըմպելիքը և խմեք. 200 միլիլիտր կաթը բացեք 1 թեյի գդալ շալֆեով, եռացրեք։ Հիշեք, որ երբ ջերմությունը բարձրանում է, կաթը հակացուցված է։
3. Կոկորդի ողողում. Սկսեք ողողում անել, երբ զգում եք թեթևակի ցավ կոկորդում. Խոտաբույսերի (էվկալիպտ, երիցուկ, շալֆեյ) կամ սոդայով և աղով ողողումները հիանալի կերպով մաքրում են կոկորդը և դուրս բերում հիվանդաբեր ֆլորան կոկորդից։ Սակայն դրանք նաև չորացնում են կոկորդը, ինչին կգօնի մեղրի հետ խառնած կարագը։
4. Գրիպի բուժման ժամանակ տաքացնող պրոցեդուրաները (ինգալացիա, ոտքերի տաքացում, ջրային կոմպրեսներ) հակացուցված են։ Սակայն դրանք օգնում են գրիպի սկզբնական փուլում։
5. Սնվելը. Եթե ախորժակ չունեք, մի ստիպեք ձեզ ուտել։ Երբ գրիպը դիրքերը զիջի, օրգանիզմն ինքը սնունդ կպահանջի։ Լավագույն սնունդը գրիպի դեպքում փափուկ և վիտամիններով հարուստ սնունդն է. խյուսեր, բանջարեղենով ապուրներ, եփած բանջարեղեն, ձուկ և ոչ յուղոտ միս։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



