Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին լրացուցիչ գումար կհատկացվի
SOCIETYԱյս տարի ստեղծված Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է տրամադրել պահպանման ծախսեր: Այս մասին որոշման նախագիծը կառավարության՝ այսօր կայանալիք հերթական նիստին կներկայացնի գյուղնախարար Իգնատի Առաքելյանը:
«Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» և թվով 10 «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ–ներին վերապահված գործառույթներն իրականացնելու համար հիմնադրամին պետության կողմից 2017 թ. 2–րդ կիասամյակի համար նախատեսված էր տրամադրել 212 միլիոն 613 հազար 300 դրամ։ Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գումարը տեղաբաշխվել է 11 առանձին իրավաբանական անձանց միջև, չեն առաջացել հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների կատարման գծով ծախսեր, որի արդյունքում այդ գումարը չի հաշվարկվել:
Հունիսին հիմնադրամին գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների իրականացման համար հատկացվել է 119 միլիոն 613 հազար 400 դրամ: Հունիսին կառավարության հաստատմանն էր ներկայացվել նաև մեկ այլ նախագիծ, որով նախատեսվում էր Գյուղատնտեսության նախարարությանը 2017 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 202 միլիոն 747 հազար դրամ՝ որպես աջակցություն: Որպես նախագծի հիմնավորում ներկայացվել էր գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման համար պակաս ֆինանսավորումը և հիմնադրամի կողմից իրականացվող նոր գործառույթների համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
Ըստ նախագծի՝ հիմնադրամին վերապահված գործառույթների, մասնավորապես գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման, արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են աշխատակիցներ, գրասենյակային գույք և բնականոն գործունեությունն ապահովելու համար այլ միջոցներ:
Գյուղատնտեսության ոլորտի խորհրդատվական ծառայությունների իրականացման համար «ՀՀ 2017 թ. բյուջեի մասին» օրենքով նախատեսվել է 360 միլիոն 361 հազար դրամ: Խորհրդատվական ծառայությունների մատուցման գործառույթը հիմնադրամին անցնելուց հետո, այս տարվա 2–րդ կիսամյակի համար պետք է հիմնադրամին հատկացվեր 212 միլիոն 613 հազար դրամ: Սակայն, ՓԲԸ–ների լուծարման ծախսերի հետ կապված հիմնադրամին հատկացվել է միայն 119 միլիոն 613 հազար դրամ: Նախարարությունը հիմնադրամի գործունեության ապահովման համար առաջարկվում է հատկացնել ևս 152 միլիոն 596 հազար դրամ, որից 23 միլիոն 390 հազարը հարկն է:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship
5
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States



