Դոնի Ռոստովում կինն ահաբեկչություն նախապատրաստելու համար դատապարտվել է ազատազրկման` ընդհանուր ռեժիմի կալանավայրում
INTERNATIONAL NEWSՀյուսիս-կովկասյան շրջանային ռազմական դատարանը երեք տարի ընդհանուր ռեժիմի կալանավայրում ազատազրկման է դատապարտել Վիկտորիա Սեմյոնովային՝ Դոնի Ռոստովի խոշորագույն առևտրազվարճային համալիրներից մեկում պայթյուն նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:
«Դատարանը երեք տարի ընդհանուր ռեժիմի է դատապարտել Սեմյոնովային», - նշել է դատարանի մամուլի ծառայությունը:
Հայտնի է, որ ավելի վաղ Սեմյոնովան ընդունել է իր մեղքը և մինչդատական համաձայնություն կնքել: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ահաբեկչությունն իրականացնելու համար նախատեսված պայթուցիկ սարքը գտնվել է նրա բնակության վայրում՝ բազմոցի տակ:
Դատարանում պարզաբանել են, որ կինը եղել է իսլամի ծայրահեղական և արմատական հայացքների կողմնակից և մտադիր է եղել կրոնական ինքնասպանության տեսքով ահաբեկչական ակտ իրականացնել:



