Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապես Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հրամանագիր Պորոշենկոն ստորագրել է հուլիսի 26-ին:
«Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



