Թրամփի վարչակարգը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի 13 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ․լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է պատժամիջոցներ տեղադրել Վենեսուելայի 13 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ակնկալվում է, որ այդ մասին կհայտարարեն հուլիսի 26-ին։
Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել առանձին անձանց դեմ, այդ ձեւով զերծ մնալով ֆինանսական ու ոլորտային պատժամիջոցներից, որոնք այդուհանդերձ դիտարկվում են։ Պաշտոնյաներից մեկը նախազգուշացրել է, որ այդ քայլը ընդամենը պատժամիջոցների փուլերից մեկն է, ու վարչակազմը պատրաստել է ավելի կոշտ լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են սահմանվել ի պատասխան Վենեսուելայի ճգնաժամի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



