Ռուսաստանը ստիպված է մեծացնել Հարավային ռազմական շրջանի մարտական կարողությունները. Շոյգու
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ստիպված է մեծացնել Հարավային ռազմական շրջանի մարտական կարողությունները և ձեռնարկել ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ համաչափ քայլեր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս պայմաններում Ռուսաստանը ստիպված է ձեռնարկել համաչափ քայլեր ազգային անվտանգության համար առաջացող վտանգների չեզոքացման ուղղությամբ, ձեռնարկել ռազմավարական զսպման քայլեր, մեծացնել Հարավային ռազմական շրջանի մարտական կարողությունները»,- ասել է Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստին:
Նրա խոսքերով՝ ապրիլից Ռումինիայում մշտական կարգով տեղակայված է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի մարտավարական ավիացիայի 16 ինքնաթիռ: Տարվա սկզբից միայն ԱՄՆ-ն իրականացրել է 130 հետախուզական թռիչք Ռուսաստանի հարավային սահմանների մոտ: Բացի այդ մի քանի օր առաջ Սև ծովի արևմտյան ափին ավարտվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց մասնակցում էր 22 երկրներից 25 հազար զինծառայող:



