Անքնության բանալին.բնական բաղադրատոմսեր
LIFE
Past.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում անքնության դեմ պայքարող 5 բաղադրատոմսեր:
1.Տաք կաթ: Այն ունի հանգստացնող հատկություն, պարունակում է օգտակար ամինաթթուներ, որոնք ազդում են որպես բնական հանգստացնող միջոցներ:
2.Վարսակն ապահովում է հագեցածության և ջերմության զգացում, պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր և մելատոնին:
3. Բանանը պարունակում է սերոտոնին նյութը, որն օգնում է արագ քնել: Բայց պետք չէ քնելուց առաջ շատ ուտել, քանի որ օգտակար նյութերից բացի, այն հարուստ է նաև կալորիաներով, որը քնից առաջ բոլորովին օգտակար չէ:
4. Մի բուռ նուշ ուտելով՝ օրգանիզմը հագենում է տրիպտոֆանով+ և մագնեզիումով, և քնելը դառնում է ավելի արագ և ավելի հանգիստ:
5. Ամբողջական ցորենի հացը օրգանիզմին օգնում է արտադրել ինսուլին, որը տրիպտոֆանը վերածում է սերոտոնինի :




















































