Հայաստանի մարզիկները Սուրդլիմպիկ խաղերում 5-րդ մեդալն են նվաճել
SPORTԹուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հայաստանցի մարզիկները նվաճել են հինգերորդ մեդալը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ազատ ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ, ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանն արժանացել էր արծաթե մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներ Ժորա Գրիգորյանը, Արարատ Սարգսյանն ու Նարեկ Նիկողոսյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:
Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ:
Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 30-րդ տեղը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



