Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստում առաջարկվել է հունիսի 23-ը ընդունել որպես Հանրային ծառայողի օր

SOCIETY

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ հուլիսի 26-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է «Սոցիալական աշխատանքի մասին» և ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն արդեն դրվել է շրջանառության մեջ և գտնվում է քննարկումների և լրամշակման փուլում: Տիկին Մինասյանը նշել է, որ օրենքով սահմանվում են «սոցիալական աշխատանք» հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները,  ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի գործունեության հիմնական նպատակը և խնդիրները:

Նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, նշել է. «Օրենսդրական նախաձեռնությունը եկել է սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից, և մենք որպես ոլորտի պետական կառավարման մարմին ընդունել ենք այդ մոտեցումը և եթե մեր գործընկերների կողմից կա պատրաստակամություն իրենց վրա ավելի շատ պարտականություններ վերցնել որպես սոցիալական աշխատողների ինստիտուցիոնալ միավորում, ապա մենք պատրաստ ենք միայն աջակցել»:

Այնուհետև գործընկերների կողմից ներկայացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպություն-Հայաստան համագործակցության «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ գործընկերների՝ անհրաժեշտություն կա ԱՄԿ-ին վերջնական փաթեթ ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբի քննարկում կազմակերպել, որպեսզի բոլոր առաջարկությունների հիման վրա լրամշակվի նախագիծը:

Անդրադառնալով  ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ընթացքին՝ նախարար Արտեմ  Ասատրյանը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո աշխատանքներն առարկայացնելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, որտեղ պետք է պարտադիր մասնակցություն ունենան նաև սոցիալական գործընկերները:

Օրակարգի հարցերի  շրջանակներում առաջարկ է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը ընդունել որպես Հանրային ծառայողի օր: 

Նախարարը, կարևորելով նախաձեռնությունը,  նշել է. «Այս քայլով մենք ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծենք, որպեսզի կարևորվի հանրային ծառայողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ, հանրային ծառայողը հանրային բարիք  ստեղծող է,  ում  աշխատանքը  ուղղված է նոր արդյունքի ստեղծմանը, որը նախատեսված է ողջ հասարակության համար»:

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջին հարցի վերաբերյալ ուսումնասիրել միջազգային փորձը, ձևակերպել հիմնավորումները և ամբողջականացված տեղեկատվությունը ներկայացնել նախարարություն, որի հիման վրա կմշակվի ՀՀ կառավարության որոշման նախագիծ և կներկայացվի ՀՀ կառավարություն:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների հանրապետական միության և սոցիալական գործընկերության պետական կողմը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչներ: 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan