Դանիացի ոճաբանը Քիմ Քարդաշյանին դատի է տվել․ TMZ
LIFEԴանիացի ոճաբան Քրիստիեն Քայր Վեյսը Քիմ Քարդաշյանին մեղադրել է իր բրենդի անունը գողանալու մեջ ու դատի է տվել նրան։
TMZ-ն հայտնում է, որ Քիմի դիմահարդարման պարագաների նոր բրենդը՝ KKW-ն շատ նման է Քրիստիենի բրենդին, որը KW է կոչվում։ Ոճաբանը փաստում է, որ իր արտադրանքն արդեն սիրված ու պահանջված է ամբողջ աշխարհում։ Նա կարծում է, որ Քիմը ցանկանում է գողանալ իր հաճախորդներին։
Նշենք, որ մինչև բրենդի անվանում ընտրելը՝ Քիմը դիմահարդարների ու փաստաբանների մեծ խմբի հետ է խորհրդակցել և իրավաբանական տեսանկյունից, կարծես թե, սխալներ չի գործել։ Այնուամենայնիվ Քրիստիենը դատի է տվել Քիմին ու պահանջում է, որ նա անվանափոխություն կատարի ու ֆինանսական փոխհատուցում տրամադրի։


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



