Կամչատկայում օդանցքում խցանված «Վինի-Թուխը» Համացանցի աստղ Է դարձել
SOCIETYԿամչատկայում արջուկը, որն օդանցքում խցանվել Էր իր կողմից ավերված մասնավոր տան խոհանոցից փախուստի փորձ անելիս, իսկական աստղ Է դարձել սոցցանցերում: Այդ մասին, հոկտեմբերի 19-ին հայտնել Է Կամչատկայի երկրամասի զբոսաշրջության եւ արտաքին կապերի գործակալությունը:
«Ծուռթաթի մասնակցությամբ տեսագրությունն արվել Է այն պահին, երբ մասնավոր տան տերերը վերադարձել են բնակարան եւ խոհանոցում տեսել են արջուկին: Նա, ականատեսների վկայությամբ, սողոսկելով օդանցքից, կերել Էր ուտելի այն ամենն, ինչը կարողացել Էր գտնել խոհանոցում»,-ասված Է երկրամասի գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Տանտերերի կողմից դեպքի վայրում բռնված ծուռթաթը որոշել Էր փախչել նույն այն ձեւով, ինչպես որ տուն Էր մտել: «Բայց, ամենայն հավանականությամբ, վատ չԷր կերել եւ, ինչպես մուլտիպլիկացիոն ֆիլմի հերոս Վինի-Թուխը, որը նույնպես իրեն չԷր խնայել հյուրասիրվելիս, երկար ժամանակ չԷր կարողանում փողոց դուրս գալ: Մի քանի րոպե հետո դա նրան հաջողվել Է»,-ասված Է հաղորդագրության մեջ:
«Ծուռթաթի մասնակցությամբ տեսագրությունը վերջին օրվա ընթացքում հազարավոր դիտումներ Է հավաքել YouTube-ում, իսկ արջուկն ինքը դրա հետ մեկտեղ ստացել Է Կամչատկայի Վինի-Թուխ: մականունը»,-նշվում Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



