Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը կլինի այնտեղ, որտեղ կորոշի ինքն անձամբ, և ՀՀԿ-ն այդ որոշումը սատարելու է. Միհրան Հակոբյան

SOCIETY

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը գտնում է, թե 2018թ. վարչապետի թեկնածուի հարցի քննարկումները հնարածին են, և մամուլը, քաղաքական որոշ շրջանակներ փորձում են ինտրիգներ մտցնել, այնինչ ամեն ինչ շատ հստակ է: 

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բավականին լավ արդյունք է գրանցել, ինչը թույլ է տալիս, որ ՀՀԿ-ն որոշում կայացնի, թե ով կլինի վարչապետ:

«Մի բան հստակ է, ով էլ լինի վարչապետը, կլինի ՀՀԿ-ի թեկնածուն՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի որոշմամբ: Իսկ ինչ վերաբերում է թեկնածուներին և շրջանառվող անուններին, ապա ՀՀ նախագահն էլ ասել է, որ դեռ որոշում չկա: Իմ անձնական մոտեցումն այն է, որ Սերժ Սարգսյանը կլինի այնտեղ, որտեղ կորոշի ինքն անձամբ, և Հանրապետական կուսակցությունն այդ որոշումը սատարելու է: Սերժ Սարգսյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ ղեկավար, և նա կլինի այն պաշտոնում՝ ընդհուպ մինչև վարչապետ, որը ինքը կորոշի»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության արդյունավետ ղեկավար է, և նրա որոշումը ու առաջարկությունը ՀՀԿ-ն երբևէ չի մերժել և չի էլ մերժի: 

«Սերժ Սարգսյանը մեր հանրապետության, ներկայիս իրականության այն գործիչն է, ով ծանոթ է հանրապետության ներքին և արտաքին խնդիրներին. չկա մեկը Հայաստանում, որ Սերժ Սարգսյանի չափ տիրապետում է դրանց: 1988 թվականից Սերժ Սարգսյանը անշեղորեն գտնվում է ղեկավար ամենակարևոր պաշտոններում, և Սերժ Սարգսյանն է միակ մարդը, ով տիրապետում է արցախյան գործընթացին: Այս փորձառության, այս տրամաչափի գործիչը երևի թե իրավունք էլ չունի թողնել և հեռանալ, քանի որ պետությունը շատ վատ իրավիճակում է տարածաշրջանում, և Սերժ Սարգսյանն այն եզակի գործիչն է Հայաստանում, որ տիրապետում է խնդիրներին սկզբից մինչև վերջ, երկրորդը չկա»,-ասաց նա և նշեց, որ պետությունը, հայրենիքը ունի Սերժ Սարգսյանի կարիքը:

Ինչ վերաբերում է վարչապետություն ստանձնելու հարցում Սերժ Սարգսյանին «համոզողներին», ապա պատգամավորն ասաց. «Ես համոզողների պրոցես չեմ նկատել, այդպիսի խնդիր բացարձակ չկա, եթե պետք լինի, կհամոզենք էլ, և դրանից կոմպլեքսավորվել պետք չէ»:

Միհրան Հակոբյանը բացառեց նաև, որ կուսակցությունում կարող են «համոզողների» և «չհամոզողների» թիմեր լինել: 

«Համոզելու գործընթաց պետք է լինի, որ համոզես կամ չհամոզես, եթե այդ գործընթացը լինի, ես ինքս կլինեմ համոզողների շրջանակներում, բայց համոզելու խնդիր չկա»,-ասաց նա և նշեց, որ 2018 թվականին դեռ ժամանակ կա, և ինտրիգներ, սպեկուլյացիաներ փնտրել պետք չէ:

«Երբ որոշելու ժամանակը գա, Սերժ Սարգսյանն իր որոշիչ խոսքը կասի: ՀՀԿ-ում թիմեր չկան, ՀՀԿ-ն մեկ թիմ է, և այդ թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ դեր կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը, ապա Միհրան Հակոբյանն ասաց. «Անձերի որոշումներով չէ, կուսակցություններն ինստիտուտներ են`որոշումներ կայացնելու հստակ մեխանիզմներով. անձերի ցանկությունները և որոշումները երկրորդական բնույթի են»: 

Նա նշեց, որ չի կարծում, թե Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի մեջ այսօր հակասություններ կան և կոչ արեց ինտրիգներ չփնտրել:

Նա նաև կոռեկտ չհամարեց համեմատությունը Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև, բայց նշեց, թե փաստ է, որ Սերժ Սարգսյանի տրամաչափի, փորձառության գիտելիքներ ունեցող գործիչ մենք չունենք: Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի անվան շրջանառությանը՝ նա ասաց, որ ինքը ևս 5 անուն կարող է ավելացնել: 

«Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարն է, էֆեկտիվ աշխատում է և բանակը տանում է բարեփոխումների հունով: Պաշտպանության նախարարի պաշտոնն այնպիսինն է, որ նախարարը միշտ ուշադրության կենտրում է, և մարդիկ մտածում են, որ պաշտպանության նախարարը կարող է վարչապետ, նախագահ դառնալ»,-ասաց նա և նշեց, որ այդ փորձը ունեցել ենք:

Հարցին, թե կուլիսներում ի՞նչ քննարկումներ են ընթանում այդ թեմայի շուրջ՝ նա պատասխանեց, որ կուլիսներ ընդհանրապես չկան, և որոշման ընդունման մեխանիզմը հստակ է:

 

Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”