Շիրազի փողոցում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 25-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 13/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BYD» մակնիշի 29 ՏՕ 526 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Ս. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...



