Հարավաֆրիկյան Հանրապետության մեծահարուստների երեխաներն Instagram-ում պարծենում են իրենց շքեղ կյանքով (լուսանկարներ)
LIFE
Հաճախ հարուստ ծնողների երեխաները կամ հաջողությունների հասած երիտասարդները սոցցանցերում ցուցադրում են իրենց շքեղ կյանքը և ժամանցը: Ոմանց կարծիքով՝ դա ավելորդություն է, մինչդեռ միլիոնավոր մարդիկ հաճույքով հետևում են ուրիշների կյանքին և արտահայտում իրենց վերաբերմունքը:
Այս պրակտիկան առավել տարածված է Instagram-ում, որտեղ միլիոնավոր օգտատերեր հետևում են՝ ինչպես են ապրում և զվարճանում ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը, այլև՝ մեծահարուստներն ու նրանց երեխաները:
Նրանք, սովորաբար, հրապարակում են իրենց կյանքի մանրամասները՝ առօրյան, հանգիստը, ճանապարհորդությունները, զվարճալիքները ցուցադրող լուսանկարներ:
The Daily Mail-ն անդրադարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության հարուստ երեխաների կյանքին և հավաքել Instagram-ի էջերում հրապարակված լուսանկարները, որոնցում կարելի է տեսնել նրանց շքեղ հանգիստը, թանկ ավտոմեքենաները, դիզայներական հագուստն ու կոշիկները, ինչպես նաև տրցակներով թղթադրամները:




















































