Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

SOCIETY

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 25-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Արա Բաբլոյանը եղել է Գավառ քաղաքի Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում: Խորհրդարանի ղեկավարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժման հատուկ կուրսեր անցնող սահմանափակ ունակություններով երեխաների ծնողների, մասնագետների ու երեխաների հետ:

Վերականգնողական կենտրոնում անվճար սպասարկվում են ֆիզիկական, մտավոր, լսողական, լեզվական, հոգեբանական խնդիրներ ունեցող 0-18 տարեկան շուրջ 350 երեխաներ եւ դեռահասներ մարզի տարբեր համայնքներից: Ինչպես տեղում ներկայացրել են ՀՀ ԱԺ նախագահին, երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում բացվել է մշտական 10-ը աշխատատեղ, եւ, ամենակարեւորը, բոլոր մասնագետները տեղացիներ են:

Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարն այցելել է Գավառ քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչը նախատեսվում է ավարտել 2018թ-ի սեպտեմբերին: Արդիականացված մանկապարտեզում գործելու է 4 խումբ, որոնցից մեկում ընդգրկվելու են սահմանափակ կարողություններով երեխաները. նրանց համար ստեղծվելու են ներառական կրթության համար նախատեսված բոլոր պայմանները:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը եղել է նաեւ Գավառի մանկատանը, որտեղ ապրում է 58 երեխա: Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմաններին եւ դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը:

«Մեր պատասխանատվությունը երեխայի հանդեպ ոչ միայն երջանիկ մանկությունըայլ նաեւ երջանիկ ապագան ապահովելն է»,- ներկայացնելովայցի հիմնական նպատակը՝ լրագրողների հետ զրույցում նշել է Արա Բաբլոյանն ու հավելել. «Մեր մտածած ծրագիրը հիմնականում ուղղված էերեխայի իրավունքների պաշտպանությանըընդ որումայն պետք է ընթանա կրթությանսոցիալական ապահովությանառողջապահությանմշակույթի եւ մի շարք այլ ոլորտներումՊետք է անենք հնարավորըորպեսզի ծրագիրն աշխատի արդյունավետ՝ ներառելով վերականգնողականկենտրոն-մանկապարտեզ-դպրոց-մասնագիտացում եւ աշխատանք կապըՎերականգնողական կենտրոնից հետո հատուկ խնամքի կարիք ունեցողերեխաները ներառական կրթությունը շարունակելու են մանկապարտեզներումապա՝ դպրոցներումՄեր նպատակն է նաեւ նորածին երեխաներիօրինակլսողական խնդիրները հայտնաբերել ժամանակին ու անվճար տալ ճիշտ ախտորոշումինչն էլ կօգնի հետագայում երեխային ապարատիմիջոցով արհեստական չխոսել»,- եզրափակել է Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը, նշել է նաեւ, որ որքան շուտ լուծվի երեխայի խնդիրը, այնքան շուտ նա կվերադառնա ընտանիք, ինչն էլ իր հերթին կնպաստի մանկատների բեռնաթափմանը:

Այցի ավարտին խորհրդարանի նախագահը նաեւ եղել է Սեւանում կառուցվող Բժշկական կենտրոնում, որտեղ նախատեսվում է միավորել հիվանդանոցը եւ պոլիկլինիկան՝ մեկ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնում: Սեւանի նորակառույց բժշկական կենտրոնը հագեցած է լինելու ժամանակակից բժշկական սարքավորումներով: 

 

Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”