Թրամփը հանդես Է եկել իր ընտրարշավի սաբոտաժի գծով Ուկրաինայի գործողությունների հետաքննության օգտին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 25-ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պետք Է հետաքննի Ուկրաինայի իշխանությունների գործողությունները, որոնք, Միացյալ Նահանգների ղեկավարի կարծիքով՝ աջակցություն են ցույց տվել դեմոկրատ Հիլարի Քլիանթոնին: Թրամփն այս մասին գրել Է Twitter ցանցի՝ իր անձնական Էջում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Թրամփի արշավի սաբոտաժի ուկրաինական ջանքերը «հանգիստ գործել են Քլինթոնի ուժեղացման համար»,- գրել Է Թրամփը:- Այնպես որ, որտեղ Է հետաքննությունը, գլխավոր դատախազ»:
«Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը շատ թույլ դիրքորոշում Է բռնել Հիլարի Քլինթոնի հանցագործությունների եւ նրանց նկատմամբ, ովքեր հետախուզական տեղեկատվության արտահոսեր են կատարում»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
«Խնդիրն այն Է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնակատարը եւ այն մարդը, որի պատասխանատվության ոլորտում Է գտնվում Քլինթոնի նկատմամբ հետաքննությունը, Էնդրյու Մակքեյբը, Հ(իլարի)ից 700 հազար դոլար Է ստացել կնոջ համար»,- հայտարարել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



