Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ENPARD-ի փորձնական ծրագրերի արդյունքները

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցությունԵվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի «Տեխնիկական աջակցություն` արտադրող խմբեր և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի ներքո իրականացված աշխատանքների արդյունքները և հետագա համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիրտնօրեն Գեղամ Գևորգյանը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ENPARD ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը, այլ պատասխանատուներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Գյուղատնտեսության ոլորտում այսօր բազմաթիվ փորձնական ծրագրեր են իրականացվում, որոնք սակայն հեռանկարային զարգացում ապահովելու կարիք ունեն:  Մեր այսօրվա հանդիպման նպատակն է դիտարկել ENPARD-ի կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները, հստակեցնել մեր ուժեղ կողմերը և հաջողված օրինակները, որոնք կարող են ոլորտում լուրջ արդյունքներ ունենալ, արտահանման տեսանկյունից նպատակային են, մասսայականացնել,  խոշորացնել լավ պրոյեկտները, ստեղծել համագործակցության  արդյունավետ շղթա  և պետական աջակցությունը, մասնավորապես սուբսիդավորվող վարկերի մասով ուղղել հենց այդ նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ENPARD ծրագրի  համակարգող Սերգեյ Մաթևոսյանը, ողջունելով նախարարի առաջարկը, համառոտ ներկայացրել է ծրագրի շրջանակում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրված հիմնական արդյունքները:

Բանախոսը մասնավորապես անդրադարձել է  ոչ ավանդական բանջարեղենի (բրոկկոլի, ռուկոլա, պրասասոխ, ֆենխել, ծնեբեկ, կարմիր կաղամբ և այլն) չրերի և խոտաբույսերի, բարձրորակ պանրի, մրգի և հատապտղի արժեղթաների ներքո կատարված աշխատանքներին,  ներկայացրել կոոպերատիվներին տրամադրված աջակցությունը և ձեռքբերումները: Սերգեյ Մաթևոսյանի խոսքով` յուրաքանչյուր ծրագրում կիրառվել է բիզնես մոտեցում, ինչն էլ ապահովել է դրանց հաջողությունը: Պատասխանատուների խոսքով` ENPARD-ի շրջանակում ստեղծված կոոպերատիվների արտադրանքը բարձրորակ է և չունի իրացման խնդիր, իսկ գյուղացիական տնտեսությունները ոգևորված են արդյունքներով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով նախարարության մասնագետներին` որպես պատասխանատուներ նույնպես ներգրավել ծրագրերի իրականացման աշխատանքներում:

Ամփոփելով քննարկումների արդյունքները` Իգնատի Առաքելյանն առաջարկել է  գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով գյուղացիական տնտեսությունների շրջանում տարածել ծրագրի շրջանակում ձեռքբերված արդյունավետ փորձը, կազմակերպել ուսուցողական դասընթացներ և 2018 թվականի  համար  համատեղ ծրագիր մշակել:

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership