Աֆղան ուժայինները ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների
INTERNATIONAL NEWSԱֆղան ուժայինները հուլիսի 24-ին ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների, հաղորդել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Աֆղանստանի զինված ուժերի տեղեկատվությամբ՝ «Թալիբան» արմատական շարժման առնվազն 143 զինյալներ, ներարյալ ինը հրամանատարներ են ոչնչացվել, եւս 17-ը վրավորվել այն ավիահարվածների շնորհիվ, որոնք նրանց դիրքերին են հասցվել Ֆարյաբի հյուսիսային նահանգում:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունն զգալիորեն վատթարացել Է: «Թալիբան» արմատական շարժումը որն ավելի վաղ զգալի տարածքի Էր տիրում երկրի գյուղական շրջաններում, հարձակում Է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետության» ազդեցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



