Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ-ում հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ

SOCIETY

Ապրիլյան պատերազմից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:

«Ներկայացված հայցերն առնչվում են մի քանի հոդվածների` կյանքի իրավունք, արգելված վերաբերմունք, անձնական կյանքի հարգման իրավունք: Տեսեք, մեզ սահմանից ուղարկված նամակում գրում են, որ վաղուց քնելուց առաջ անձնագրերը դնում են փոքր պայուսակի մեջ և կախում են դռան բռնակից: Պատկերացնում եք այդ մարդկանց վիճակը, սա անձնական կյանքին է առնչվում և անպայման չէ այնտեղ ռմբակոծություն եղել է, թե ոչ: Այսինքն` այդ մարդիկ նորմալ կյանքից զրկված են: Բարձրացրել ենք նաև գույքային իրավունքի, ինչպես նաև խտրականության հարցը: Ներկայացրել ենք այն, որ մարդիկ սպանվել են, գույքից զրկվել են, որովհետև հայ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ ակնկալում են իրավական պաշտպանության արդարացի փոխհատուցում:

Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ դատարանը մոտ երկու տասնյակ գործ շատ արագ կոմունիկացրել է: «Դա անկեղծ ասած մեզ համար անսպասելի էր: Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում, նույնիսկ թեև զինված բախում է, բայց զինվորի գլուխ կտրելը արտառոց երևույթ է: Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման բան տեղի ունենա»,-ասաց իրավաբանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ իրենց աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը, վերջին գործը, որ դատարանին ուղարկվել է, կապված է եղել Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերին, երբ 3 հայ զինվոր խրամատում սպանվեց:

«Մեզ շատ են հուզում սահմանամերձ գյուղերի պարբերական ռմբակոծությունները: Մտածում ենք աշխատանքային խմբով մեկնել այդ բնակավայրեր կապ հաստատել այն բնակիչների հետ, որոնց կյանքն անխուսափելիորեն վտանգի տակ է, գույքի վնաս է կրել: Այստեղ նույնպես փաստերը կհավաքագրենք, մի խոսքով սա շարունակական գործընթաց է, որը երկար կտևի: Գիտեք, միջազգային կառույցները միշտ էլ փորձել են պարիտետային դիրքից հանդես գալ, բայց եթե իրենք այս կոնֆլիկտը հասկանան մի փոքր այլ կերպ, այն, որ, սա կոնֆլիկտ է հանուն փրկության, այլ ոչ թե զուտ տարածքների, ապա այդ դեպքում նրանք կհասկանան, որ սա արդարացի պայքար է»,-ասաց Արա Ղազարյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ շարունակական աշխատանքը պետք է տարվի տարբեր հարթակներում, թե քաղաքական, թե իրավական:

«Արցախի հարցը պետք է պատշաճ հարթության վրա դնենք: Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները` օգտագործելով ինչպես արգելված զինատեսակներ, այնպես էլ դրանք` ուղղելով խաղաղ բնակչության դեմ: Պետք  է միջազգային հարթակներում հստակ տեղ հասցնել այն, որ դա ցեղասպանական քաղաքականության դրսևորում է, այստեղ չպետք է դիտարկվի որևէ ընդհատում`սումգայիթյան դեպքերից մինչ այսօր շարունակվող գործառույթները հստակորեն կարելի է բնութագրել այդ դաշտում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, եթե դա չարվի, ապա Ադրբեջանը շարունակելու է ահաբեկչական քաղաքականությունը:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another