Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայկական գենետիկ տարրեր կան այլ ազգերի մոտ. Լևոն Եպիսկոպոսյանը հայկական գենոֆոնդի նոր բացահայտումներ է անում

SOCIETY

Պատմական Հայաստանի գենետիկ քարտեզագրման աշխատանքների ու հայկական գենոֆոնդի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց  կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի հետ: 

 -Պարոն Եպիսկոպոսյանայժմ ո՞ր փուլումէ պատմական Հայաստանի գենետիկականքարտեզագրումը:

-Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզն ավարտելուն դեռ շատ ժամանակ կա, պետք է հավաքագրենք բավականին մեծ թվով նմուշներ՝ 300-400: Այժմ հավաքել ենք մոտ 150-ը: Հավաքագրման ընթացքը բավականին դժվար է, մենք պետք է նմուշներ հավաքենք այն մարդկանցից, ում բոլոր նախնիները սերում են նույն տարածքից:

-Ի՞նչ արդյունքներ եք արձանագրել մինչ այժմ:

-Կան պատմական Հայաստանի տարածքներ, որոնց նմուշները ոչ միայն հավաքագրել ենք, այլ նաև տիպավորել և կարողացել ենք դրանք ուսումնասիրել: Դրա վերաբերյալ տպագրել ենք հոդվածներ: Դրանք վերաբերում են Արցախին, Արարատյան դաշտին ու Էրզրումին:

-Որևէ այլ ազգի մոտ կա՞ հայկական գենետիկ տարր:

-Հայկական գենետիկական տարրեր կան այլ ազգերի մոտ՝ պայմանավորված ձուլմամբ և նրանով, որ այլ ազգեր անցել են այս տարածաշրջանով: Մեր տարածաշրջանը եղել է տարանցիկ, և երբ Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի հյուսիս, Եվրոպա, անցել են մեր տարածքով, և այստեղից նաև կրել են այն հատկությունները, որոնք բնորոշ են մեզ: Այսօրվա ժողովուրդները, որոնք ապրում են Եվրոպայում, Ասիայի հյուսիսային տարածքում, մեծ հավանականությամբ հատել են մեր տարածաշրջանը և տրամաբանական է, որ պետք է ունենան հատկանիշներ, որոնք մոտ են և Մերձավոր Արևելքի, և կովկասյան ժողովուրդների գենետիկական կազմին: Ժամանակակից Իտալիայի տարածքում 3000-4000 տարի առաջ ապրած ռուսների գենոֆոնդում եղել են հայկական տարրեր: Ինչը նշանակում է, որ նրանք այստեղից են գնացել:

Պարոն Եպիսկոպոսյանիսկ հայերի մոտ որևէ այլ ազգի գենետիկ տարրեր կա՞ն:

-Այլ ազգերի հետ շփում միշտ ունեցել է վերնախավը, սակայն թագավորների մեծ մասը հայկական ծագում չի ունեցել նախկինում: Իսկ սովորական ժողովուրդը ոչ մի գենետիկական շփում չի ունեցել օտարների հետ:

-Ձեր հարցազրույցներին մեկում նշել էիքոր քարտեզագրման աշխատանքների համար սփյուռքից աջակցությանկարիք ունեքինչպիսի՞ աջակցության մասին է խոսքը:

-Սփյուռքից Հայաստան եկողներին խնդրում եմ, որ անպայման կապ հաստատեն ինձ հետ, և եթե ունեն ցանկություն ու համապատասխանում են բոլոր տվյալներին, հանձնեն նմուշ: Արդեն եղել են այդպիսի մարդիկ, երեկ 4 մարդ հանձնեց արյան նմուշ: Հուսով եմ, որ մի քանի տասնյակ նմուշ կհասցնենք վերցնել օգոստոսին, երբ Հայաստան այցելուների թիվը զգալիորեն աճում է:

-Մեր ոչ բարեկամական հարևան երկիրը փորձում է ապացուցելոր հայերը եկվոր են տարածաշրջանումհակառակնապացուցելուն ուղղված ի՞նչ քայլեր եք իրականացրել այս ոլորտում:

-Վերջերս լույս է տեսել “Current biology” հոդվածը, որի հեղինակների մեծ մասը հայեր են: Ժամանակակից տվյալների և ԴՆԹ-ի հիման վրա՝ մենք կարողացանք ապացուցել, որ առնվազն 8000 տարի մենք այս տարածաշրջանում ենք ապրում և մայրագծային գենոֆոնդը Հայաստանում և Արցախում անփոփոխ է մնացել շուրջ 8000 տարի: Դրանով մենք կարողացանք բավականին ուժեղ հակահարված տալ մեր հարևան երկրի այն պնդմանը, թե իբր հայերը եկվորներ են այս տարածաշրջանում:

-Քարտեզագրումն արդյոք կօգնի՞ որոշ հիվանդությունների վերաբերյալ հարցերի բացահայտմանն ու դրանց ավելիարդյունավետ բուժմանը:

- Տվյալները ոչ միայն հայագիտության համար են, այլ նաև բժշկական գենետիկայի: Մենք ունենք հիվանդություններ, որոնք շատ կամ քիչ տարածված են: Եվ մենք պետք է պարզենք դրանց ոչ միայն արտաքին ազդեցության նախադրյալները, այլ նաև գենետիկական պատճառները: Իսկ այն իր մեջ ներառում է բժշկական գենետիկային վերաբերող հատկանիշներ, այսինքն՝ այն մուտացիաները, հատկանիշները, որոնք բնորոշ են հայկական գենոֆոնդին:

-Հայաստանում ժառանգական հիվանդությունների տարածվածության և հատկապես պարբերական հիվանդությանմասին ի՞նչ կասեք:

-Բարեբախտաբար, հայ ժողովրդի առողջական վիճակը բավականին կայուն է: Այսօր ամենամտահոգիչը պարբերական հիվանդությունն է: Սակայն մենք պետք է հասկանանք նաև այդ գեները կրելու դրական կողմը: Հիվանդություն հարուցող վնասակար մուտացիայի տարածումը նշանակում է, որ այն պետք է ունենա նաև դրական ազդեցություն: Որոշ հիվանդությունների դեպքում այն բացահայտվել է, սակայն պարբերական հիվանդության համար դեռևս անհայտ է: Ապագայում այդ հարցը ևս կպարզվի: Քարտեզագրումը կօգնի հասկանալ, թե  այս հիվանդությունն ինչպես է տարածվել և ինչի շնորհիվ:  

 -Աշխատանքների ընթացքում եղե՞լ են բացահայտումներորոնք հակասել են պատմական ինչ-ինչիրողությունների:

-Բարեբախտաբար, մեր պատմությունը բավականին ճիշտ է վավերագրված, չունենք պատվիրված տվյալներ: Միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ հայագիտության մեջ, հատկապես արտերկրում,  դեռ իշխում է այն մոտեցումը, թե հայերը իբր բալկանյան թերակղզուց  3000 տարի առաջ եկել են Ասիա:  Այս տեսակետը ոչ մի կերպ  չի համապատասխանում գենետիկական տվյալներին: Գենետիկական տվյալները հակառակը՝ պնդում են, որ գենետիկորեն մենք Հայաստանում մնացել ենք առնվազն 8000 տարի առաջվանից: Հայ ժողովուրդը բնիկ է ոչ միայն նեոլիթյան, այլ ավելի վաղ ժամանակաշրջանից սկսած: Մեր տվյալներն ապացուցում են, որ հայկական գենոֆոնդը տեղաբնիկ է: Պետք է այս գենետիկ տվյալները կարողանանք տարածել նեղ՝ գենետիկայի ոլորտից դուրս, որի համար պետք է պատմաբանների, լեզվաբանների և հնագետների համագործակցություն:

Ո՞րն է ձեր հաջորդ աշխատանքը:

-Մեր հաջորդ աշխատանքը տղամարդկանց գենոֆոնդն ուսումնասիրելն է, ինչը ծախսատար ու ժամանակատար է: Սակայն, հուսով եմ՝ հաջորդ տարի կունենանք հնարավորություն այդ հարցի պատասխանը ներկայացնելու:

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia