Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ–ԵՄ նոր առճակատում՝ Մոսկվայի պատճառով

INTERNATIONAL NEWS
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես բարդ հարաբերություններ է ունեցել մեդիայի հետ: Եվ չնայած այդ հարցում ԶԼՄ–րը նույնպես մեղքի իրենց ահռելի չափաբաժինն ունեն, միևնույն է, Սպիտակ տունը որոշել է բարելավել հարաբերությունները մեդիա–համայնքի հետ և արմատական փոփոխություններ անել պատասխանատու կադրերի շրջանում: Այսպես՝ Սպիտակ տան տեղեկատվության բաժնի ղեկավար է նշանակվել 53–ամյա ձեռնարկատեր, նյույորքցի Էնթոնի Սքարամուչին, իսկ Սպիտակ տան նոր խոսնակ՝ նախկին փոխխոսնակ Սարա Սանդերսը: Եվ եթե վերջինս նոր պաշտոնում լրագրողների հետ առաջին շփման ժամանակ հիմնականում շեշտը դրել է առավել բովանդակալից և արդյունավետ համագործակցության վրա, Էնթոնի Սքարամուչին հավաստել է, որ փորձելու է օգնել լրագրողներին տեսնել իրական Դոնալդ Թրամփին:
 
Այնպիսին, ինչպիսին նրան գիտեն մտերիմները՝ հրաշալի մարդ և քաղաքական լավ բնազդ ունեցող հայրենասեր նախագահ: Սքարամուչին նաև հավաստել է, որ պատրաստ է դիմակայել մամուլի հետ աշխատանքի բոլոր բարդություններին ու մարտահրավերներին, ինչը շատ տեղին է հնչել, որովհետև վերջինիս գլխին, հենց առաջին պահից սկսած, հեղեղի պես են հարցեր տեղացել՝ ՌԴ պատժամիջոցների նոր օրինագծի հետ կապված: Սքարամունչին, ի դեպ, կարողացել է պատվով դուրս գալ իրավիճակից. նա խնդրել է մանրամասների համար տկն. Սառային դիմել, որը հենց առաջին օրից է պաշտոնավարել Սպիտակ տանը, իսկ արդեն անձամբ հավելել է, որ եթե հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության գան Կոնգրեսում, Թրամփը օրինագծի ստորագրման հետ կապված խնդիր չի տեսնի:
 
Ի դեպ, Սքարամուչիի հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ բավական թունդ բանավեճերից հետո դեմոկրատա–հանրապետական համաձայնությունը Կոնգրեսում, այնուամենայնիվ, կայացել է, ինչը որոշ սենատորներ պատմական են որակել, իսկ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն այն որպես ԱՄՆ ժողովրդի՝ Պուտինին հասցեագրված միասնական ուղերձ է ներկայացրել: Սրան անմիջապես է արձագանքել ՌԴ նախագահի մամլո խոսնակը, ընդ որում՝ մեկ նախադասությամբ: Շատ վատ ենք վերաբերվում պատահածին՝ ասել է Դմիտրի Պեսկովը, ինչը փոխանցելուց հետո ռուսական մեդիան կենտրոնացել է արդեն Եվրամիությունից հնչած խիստ արձագանքների վրա:
 
Որ Եվրամիությունը պիտի չխրախուսեր ԱՄՆ նոր պատժամիջոցները թեկուզ միայն այն պատճառով, որ բավական հեղհեղուկ հիմքով դրանք տարածվելու են նաև Իրանի վրա, կանխատեսելի էր ի սկզբանե՝ Բրյուսելից հնչած նախկին քննադատական տեքստերից ելնելով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ ԵՄ–ում համոզված են, որ ԱՄՆ–ն պարտավոր էր խնդիրը քննարկել նաև իր հետ, որովհետև նոր պատժամիջոցները էականորեն են շոշափում հին աշխարհամասի տնտեսական շահերը: Այս պատճառով ահա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է անհապաղ քննարկել Բրյուսելի հնարավոր պատասխանը ամերիկյան կողմին, ինչի մասին հավաստել է Financial Times հանդեսը: Վերջինիս ձեռքում է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ Բրյուսելը կամ ԱՄՆ–ից բանավոր ու գրավոր երաշխիքներ կպահանջի, որ նոր պատժամիջոցները չեն վտանգի ԵՄ տնտեսական շահերն ու հիմնականում՝ էներգետիկ ընկերությունների գործունեությունը կամ դրանք անվավեր կհռչակի ԵՄ տարածքում: Ավելին՝ փաստաթղթում ասվում է, որ բոլոր դեպքերում ԵՄ–ն կոնտրքայլեր կձեռնարկի ԱՄՆ–ի դեմ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնակարգի շրջանակներում:
 
Պատժամիջոցներն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ դրանք համաձայնեցված են: Ներկա պահին Եվրոպայի պատժիչ կանոնակարգերը խստորեն են համաձայնեցված, ինչի շնորհիվ բարձր է ոչ միայն դրանց արդյունավետության աստիճանը, այլև, կոլեկտիվ և հավասարակշռված որոշումների ընդունման արդյունքում, հնարավորություն է ստեղծված խուսափել անկանխատեսելիությունից ու հնարավոր բացասական ազդեցություններից: Միակողմանի միջոցները կփչացնեն այս ամենը,– ասված է ԵՄ փաստաթղթում:
 
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris