Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ղազախստանում ապրում է 25 հազար հայ. համայնքի ու խորհրդարանների կապերի մասին պատմում է Ղազախստանի հայ պատգամավորը

SOCIETY

Ղազախստանի և Հայաստանի խորհրդարանական  կապերը բավական լավ մակարդակի վրա են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ղազախստանի խորհրդարանի հայ պատգամավոր Նարինե Միքայելյանը:

«Ճիշտ է հիմա Հայաստանում նոր խորհրդարան է ձևավորվել,  որի հետ առավել ակտիվ աշխատանքը, թերևս, կսկսվի սեպտեմբերից, երբ գործի կանցնեն խորհրդարանները, սակայն կարող եմ ասել, որ ամեն դեպքում, մինչ այդ էլ երկու երկրների խորհրդարանների միջև բավական լավ կապեր էին ձևավորվել: Ես մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով, ներկայացրել եմ Ղազախստանը: Վերջերս առիթ եմ ունեցել հանդիպելու ՀՀ ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կա երկկողմանի պատրաստակամություն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու հարցում»,-ասաց Նարինե Միքայելյանը՝ ընդգծելով, որ բավական ակտիվ աշխատում են նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները:

Խոսելով հայապահպանության մասին՝ պատգամավորը նշեց, որ Ղազախստանում ազգային փոքրամասնությունների համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները սեփական լեզուն, մշակույթը պահպանելու համար: Ղազախստանում պաշտոնական տվյալներով ապրում է 25 հազար հայ, սակայն սեզոնով պայմանավորված՝ նրանց թիվը հասնում է 35 հազարի: Նրանք հիմնականում կենտրոնացած են խոշոր քաղաքներում: Նարինե Միքայելյանը հպարտությամբ նշում է, որ Ղազախստանում հայերը ներկայացված են գրեթե ամեն ոլորտում՝ առևտրային, առողջապահական, մշակութային, օրենսդիր մարմին, ոստիկանական, զինվորական համակարգեր, մշակույթ: Օրինակ, Բարսեղ Թումանյանը երգում է Ղազախստանի օպերային թատրոնում: Այստեղ աշխատում է հայտնի քանդակագործ Էդվարդ Ղազարյանը,  ճանաչված հայ գործիչներից է Արտուշ Կարապետյանը, ով հայտնի է գինու արտադրության ոլորտում:  

«Մենք մեզ համարում ենք այս երկրի մի մասը, Ղազախստանը մեր տունն է: Իհարկե, Հայաստանի հետ կապը պահում ենք, ես՝ ինքս, պարբերաբար այցելում եմ Հայաստան: Ղազախստանում ազգային փոքրամասնությունների համար շատ լավ պայմաններ են ստեղծված, որպեսզի սեփական լեզուն, մշակույթը պահպանեն: Այստեղ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է «Ղազախստանի ժողովրդի վեհաժողով», որտեղ ներկայացված են տարբեր համայնքների ներկայացուցիչները»,- ասաց հայազգի պատգամավորը:

Այս կառույցն ունի տարեկան պարտադիր ծրագիր, որի մեջ մտնում են մի շարք միջոցառումներ` ուղղված լեզվի, մշակույթի պահպանությանը: Հետևաբար` այն բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կան հայեր, այնտեղ գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ: Կիրակնօրյա դպրոցներում հայերեն են ուսումնասիրում տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Դրանից բացի, հայերն ունեն մշակութային կենտրոններ, որտեղ երեխաներն ազգային պարեր են ուսումնասիրում: Հայ համայնքում պարտադիր նշվում են բոլոր տոները, պարբերաբար համերգներ ու թատերական ներկայացումներ, տարբեր մշակութային միջոցառումներ են կազմակերպվում: Նարինե Միքայելյանը, որպես պատգամավոր, ակտիվ աշխատում է հայ և այլ ազգային փոքրամասնությունների հետ` խորհրդարանում բարձրաձայնելով նրանց մտահոգող հարցերը:

Աստանայում գործող «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սահակ Սալումյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հպարտությամբ է ներկայացնում հայապահպանության գործում կատարած իրենց աշխատանքը:

«Մենք ամեն ջանք գործադրում ենք մշակույթը, լեզուն պահպանելու համար: Հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք պարի խումբ, որում, ի դեպ, ոչ միայն հայեր են ընդգրկված, կան այլ ազգի երեխաներ, որոնք հետաքրքրված են հայկական պարերով: Աստանայում հայ համայնքն ունի կիրակնօրյա դպրոց: Դպրոցում ներկայում սովորում է 25-30 աշակերտ: Այստեղ ծնված մեծացած երեխաները հայերեն մի քիչ դժվար են խոսում, հետևաբար մենք ամեն ինչ անում ենք նրանց հայերենին, հայկական մթնոլորտին, մշակույթին մոտ պահելու համար»,- ասաց Սահակ Սալումյանը:

Ինչ վերաբերում է դասավանդման նյութերին, գրականությանը, ապա Սահակ Սալումյանը նշեց, որ ակտիվ աշխատում են Սփյուռքի նախարարության հետ, Ղազախստանում Հայաստանի դեսպանության հետ, և այդ առումով խնդիր չկա, ցանկացած դասավանդման նյութ, ձեռնարկ, գիրք, եթե պետք է, ապա շատ արագ տրամադրվում է: Սահակ Սալումյանն ընդգծեց, որ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը մեծ աշխատանք է անում այդ գործում:

Աննա Գզիրյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan