Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Արդարադատության ակադեմիայում սովորող քննիչների թեկնածուները նույնպես կրթաթոշակ կստանան

SOCIETY
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության են դրվել «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։
 
Օրենքների նախագծերով առաջարկվում է Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց ազատել նաև հետաքննության մարմնի պետին և աշխատակիցներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առավելապես իրականացնում են քննչական գործողություններ: Ասվում է, որ այլ պաշտոնների համատեքստում նաև այս անձանց համար բացառության նախատեսումը կհանգեցնի չհիմնավորված տարբերակված մոտեցման վերացմանը: Միևնույն ժամանակ առաջարկվում է քննիչների թեկանածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար նախատեսել մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու հնարավորություն՝ հավասար պայմաններ ստեղծելով Արդարադատության ակադեմիայում ուսումնառող այլ ունկնդիրների հետ:
 
Ըստ նախագծի՝ Արդարադատության ակադեմիայի գործունեության նպատակներից են` դատավորների, դատախազների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ դատավորի, դատախազի, քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը: Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վարձատրությանը համապատասխան կրթաթոշակ՝ 175 հազար 932 դրամ։ Մինչդեռ, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու վերաբերյալ դրույթ նախատեսված չէ:
 
Ըստ նախագծի՝ 2017 թ.–ին ակադեմիայում որպես ունկնդիր ուսուցանել են քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 50, դատախազների՝ 21 և դատավորների՝ 19 ունկնդիր։ 2018 թ.–ին նախատեսվում է քննիչների թեկնածությունների ցուցակում 40 ունկնդրի համար կրթաթոշակի տրամադրում: 2017 թ.–ին ակադեմիայում ուսումնառություն անցնող դատավորների, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ 19 և 21 ունկնդիրների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 26 միլիոն 741 հազար և 29 միլիոն 556 հազար 576 դրամին համարժեք կրթաթոշակ։
 
Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում նախատեսվում է 2018 թ.–ի պետական բյուջեի միջոցների հաշվին կրթաթոշակ տրամադրել ոչ միայն դատավորների, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված, այլ նաև քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրներին՝ 1 ունկնդրի համար 111 հազար 115 դրամին համարժեք։ Այս պարագայում քննիչների, դատավորների, դատախազների ունկնդիրների թվի միջին թվաբանական հաշվարկի արդյունքում 2018 թ. պետական բյուջեի ծախսը տարվա կտրվածքով կկազմի քննիչների նախատեսվող 40 ունկնդրի համար՝ 35 միլիոն 556 հազար, դատավորների 19 ունկնդրի համար՝ 16 միլիոն 889 հազար, իսկ դատախազների 21 ունկնդրի համար՝ 18 միլիոն 667 հազար դրամ:
 
Բացի այդ ներկայումս Քննչական կոմիտեում առկա է քննիչի 50 թափուր հաստիք, ինչը պայմանավորված է նրանով, որ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրներն 8 ամիս առանց եկամտի աղբյուրի մնալու պայմաններում չեն ցանկանում ուսումնառություն անցնել։
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League