Կանոններ, որոնք ապացուցում են, թե որքան իմաստուն կին ես
LIFE
1. Չես կարող իմանալ, թե որն է բարին, որը՝ չարը: Բայց հստակ իմացիր. պարտադրված բարիքը չարիք է:
2. Քո մեղավորությունը մի փնտրիր: Ոչնչում մեղավոր չես:
3. Կան մարդիկ, որոնց կողքին լինելը քայքայում է քեզ: Դա չի նշանակում, որ նրանք վատն են: Դա նշանակում է, որ նրանց կողքին լինելը պարզապես քայքայում է քեզ: Կան մարդիկ, որոնց կողքին ամրանում ես, ավելի ուժեղ դառնում: Դա չի նշանակում, որ նրանք լավն են: Դա նշանակում է, որ նրանց կողքին լինելով՝ ուժեղ ես դառնում: Խուսափիր առաջինների հետ շփումից եւ ձգտիր դեպի մյուսները: Իսկ եթե չի ստացվում, ուրեմն ընդհանրապես խուսափիր ընկերությունից:
4. Սատարիր այն, ինչ քեզ դուր է գալիս, հեռացիր այն ամենից, ինչ դուր չի գալիս:
5. Եթե կարող ես շտկել սխալներիդ հետեւանքները, ուրեմն դեռ չես սխալվել:
6. Այն, ինչ պատահում է, ժամանակին է պատահում:
7. Երբեմն ճիշտ որոշման որոնումները սխալներից ավելի թանկ կարժենան:
8. Եթե կասկածում ես ճանապարհի վրա, ուղեկից վերցրու, եթե վստահ ես, մենակ առաջ շարժվիր:
9. Յուրաքանչյուր մարդ միայնակ է: Ուժեղներն ընդունում եւ օրհնում են իրենց միայնությունը, թույլերը՝ փախչում դրանից:
10. Երբ ձգտում ես քո մասին ուրիշներից իմանալ, նրանց քո նկատմամբ իշխանություն ես տալիս: Այդ պատճառով ինքդ եղիր քեզ հետ կատարվածի դատավորը:
11. Մի վախեցիր անեծքներից, մի ձգտիր գովասանքի, դրանք քեզ ոչ մի նոր բան չեն բերի:
12. Եթե այն, ինչ անում ես, դժվար է քեզ համար, մտածիր, արդյո՞ք դա քեզ պետք է:
13. Մի բան անելիս հիմա արա, հետո երբեք դա չես անի:




















































