Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ԱԱՆ բարձրաստիճան աշխատակիցները ձերբակալվել են

INTERNATIONAL NEWS

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով երկրի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին անակնկալ կերպով պաշտոնանկ անելուց անմիջապես հետո հիշյալ նախարարությունում Անվտանգության պետական ծառայության եւ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից համատեղ անցկացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են ԱԱՆ Մոնիտորինգային կենտրոնի (հեռախոսների լսման վարչություն) աշխատակիցներ, մասնավորապես, Նաթավան ՄամեդովÕ �ն եւ գեներալ-մայոր Թեյմուր Գուլիեւը, ինչպես նաեւ Հակաահաբեկչական կենտրոնի պետի տեղակալ Իլգար Ալիեւը: Էլդար Մահմուդովը ներկայում գտնվում է իր տանը, փաստորեն տնային կալանքում:

Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ ԱԱՆ Մոնիտորինգային կենտրոնը կնքված է, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները եւ պաշտոնական ԶԼՄ-ները չեն մեկնաբանում ԱԱՆ-ում Անվտանգության պետական ծառայության եւ Գլխավոր դատախազության կողմից անցկացված հատուկ գործողությունը:

Անդրադառնալով Էլդար Մահմուդովին աշխատանքից հեռացվելու պատճառին, մասնավորապես moderator.az կայքը գրում է, որ գլխավորապես դա կապված է այն բանի հետ, որ ձերբակալված աշխատակիցները Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ լսել են Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իշխանության բարձրաստիճան անձանց եւ նրանց ընտանիքների հեռախոսային խոսակցությունները, ինչը, սովորաբար արվում է երկրում «հեղաշրջումից» առաջ:

«Ուղիղ 10 տարի առաջ` 2005 թվականի հենց հոկտեմբերի 17-ին Իլհամ Ալիեւը աշխատանքից հեռացրեց երկու հզոր նախարարների` Ալի Ինսանովին եւ Ֆարհադ Ալիեւին, եւ «պետական հեղաշրջման փորձի» մեղադրանքով կալանքի ենթարկեց նրանց: Այն ժամանակ այդ գործողությունը գլխավորել էր ԱԱՆ ղեկավար Էլդար Մահմուդովը, եւ հետաքրքիր է, որ այդ իրադարձությունից 10 տարի անց Ալիեւը նույն կերպ է վարվում Մահմուդովի հետ», -գրում է կայքը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաեւ երկրի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները եւ այլն:

«Բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են եւ ներիշխանական խմբավորումների միջեւ պայքարը հասել է գագաթակետին», -մասնավորապես գրում է «Ազադլըգ» թերթը:

Ադրբեջանում իշխանության ղեկը 2003 թվականին իր ձեռքը վերցրած Իլհամ Ալիեւը Էլդար Մահմուդովին ԱԱՆ ղեկավարի պաշտոնում նշանակել է 2004 թվականի հուլիսի 23-ին: Ներկայում Ալիեւի շրջապատում նրա ազգականներից են Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Ասադովը եւ Սահմանային զորքերի հրամանատար, գեներալ Էլչին Գուլիեւը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները երկրի ԱԱՆ նոր ղեկավարի ամենահավանական թեկնածու են համարում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի ղեկավար, Բաքվի ոստիկանության նախկին պետ Մահառամ Ալիեւին:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding