Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Գալուստ Սահակյանն և Շուշան Սարդարյանն առաջարկում են սահմանել՝ «մոլախաղ» եզրույթը

SOCIETY

Կառավարության առաջիկա՝ հուլիսի 27-ին նիստի օրակարգում է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի և 6-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի օրենսդրական նախաձեռնությունը:

Համահեղինակները նախագծի ընդունումը պայմանավորել են «մոլախաղ» եզրույթի օրենսդրական սահմանման բացը լրացնելու անհրաժեշտությամբ:

«Քաղաքացիական հասարակությունում «մոլախաղերի» ի հայտ գալուց և դրանց լայն տարածումից հետո պետության պոզիտիվ պարտականությունն է դարձել պաշտպանել հանրության բարոյականության սկզբունքը, ինչպես նաև ապահովել անձանց իրավունքների և օրինական շահերի ոտնահարման անթույլատրելիությունը: Այնուամենայնիվ, շատ երկրներում ոչ թե արգելվում, այլ նշված իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում թույլատրվում է անցկացնել մոլախաղեր կամ այլ շահումով խաղեր:

Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որն օրենսդրորեն կարգավորել է նշված իրավահարաբերությունները»,-գրել են հեղինակները:

Եվ չնայած, ըստ նրանց, քննարկվող երևույթն իր օրենսդրական կարգավորումն է ստացել  Քաղաքացիական օրենսգրքով, (որի 32-րդ հոդվածի 1-ին մասի ուժով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նրա նկատմամբ սահմանվել հոգաբարձություն)  միաժամանակ, հաշվի առնելով մոլախաղերին մասնակցող անձանց կամարտահայտությունը` ՀՀ «Խաղեր և գրազ կազմակերպելու ու դրանցում մասնակցելու հետ կապված պահանջները»  վերտառությամբ 1039-րդ հոդվածը դատական պաշտպանության բացառություն է սահմանել:

Այսպես. նշված հոդվածի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլախաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև նույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների:

Նկատի ունենալով  Հայաստանի ներկայիս քաղաքականությունը և  անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության, և նրա սահմանների անձեռնմխելիության կարևորագույն սահմանադրական սկզբունքները` պետությունը որոշակի արգելքներ է նախատեսել նշված իրավահարաբերությունների շրջանակներում գործառույթներ իրականացնող անձանց, մասնավորապես, ՀՀ զինված ուժերում ծառայողների համար:

Քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածը, որպես զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն, պատասխանատվություն է նախատեսում զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղեր մասնակցելու կամ դրանց կազմակերպելու համար:

Բանն այն է, որ նշված հանցակազմը նախատեսված չի եղել 1961թ. ՀԽՍՀ քրեական օրենսգրքով, ինչպես նաև չի ամրագրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքում:

Միաժամանակ, նորամուծությունը կատարվել է « Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013թ. ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքով, որի անհրաժեշտությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանրորեն վտանգավոր որոշ արարքների` քրեական օրենսգրքում նախատեսված չլինելն էր, իսկ նպատակը` իրավահարաբերությունների կարգավորումն էր և ՀՀ զինված ուժերի մարտունակության ապահովումը:

«Դրական գնահատելով նշված հանցակազմի` քրեական օրենսգրքով նախատեսված լինելու հանգամանքը, պետք է փաստել, որ այնուամենայնիվ առկա է իրավական բաց «մոլեխաղ»  եզրույթի օրենսդրական սահմանման և ընկալման առումով»,-գրել են հեղինակները և առաջարկել բացառել մոլախաղ երևույթին տրված տարաբնույթ և հակասական մեկնաբանությունների հնարավորությունը:

Այսինքն՝ օրենսդիրը, ամրագրելով կոնկրետ նպատակ, միաժամանակ, արձանագրել է տվյալ հանցակազմի համար մեղքի դիտավորյալ ձևի` ուղղակի դիտավորության առկայության հանգամանքը:

««Մոլախաղ» եզրույթը լեզվաբանական տարբեր հիմքեր ունի: Օրինակ` հայերենում «մոլախաղ»  նշանակում է այնպիսի խաղ, որտեղ հաղթելը կամ պարտվելը կախված է պատահականությունից, ոչ թե խաղացողի հմտություններից, ֆրանսերենում` «jeu de hazard», անգլերենում` «gambling» բառերը նշանակում են պատահականության վրա հիմնված խաղ, ռուսերենում` «азартная игра» բառը եկել է «азардовать» բառից, որը նշանակում է ռիսկի դիմել»,-գրել են հեղինակները:

Այսպիսով, վերոշարադրյալի հիման վրա քննարկվող հոդվածի իմաստով հեղինակները նպատակահարմար են համարում սահմանել մոլախաղի հետևյալ հասկացությունը. «մոլախաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով 2  կամ ավելի մասնակիցների միջև կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»: Համահեղինակների կարծիքով՝ նշված սահմանումը կապահովի քրեաիրավական նորմերի որոշակիություն և կբացառի տարաբնույթ մեկնաբանությունները:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League