Վահան Բիչախչյանը հրաժեշտ է տվել Շիրակին
SPORTՍլովակիայի «Ժիլինա» ակումբ տեղափոխված Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Instagram-ի իր էջի միջոցով նամակ է գրել իր նախկին ակումբին՝ Գյումրիի «Շիրակին»:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, մարզիչներին և թիմակիցներիս, որոնք ինձ շատ բան են տվել, որոնց շնորհիվ կարողանում եմ մեկ քայլ առաջ անել: Շատ մեծ դժվարությամբ եմ հեռանում թիմից, որտեղ առաջին քայլերս եմ կատարել, սակայն ուրախ եմ ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք աջակցում են թիմին՝ թե լավ, թե վատ պահերին: Ջանք և եռանդ չեմ խնայի, որպեսզի իմ քաղաքը և երկիրը ճանաչեն ամբողջ աշխարհում: Շնորհակալություն բոլորիդ»,- գրել է Բիչախչյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



