Մասիս-Նուբարաշեն ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է
SOCIETY«ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, վարորդը՝ 1970 թ. ծնված Մանվել Աբրահամյանը, և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մ. Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



