Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել Հայկական ակնաբուժության նախագծի 25-ամյա գործունեությունը

SOCIETY

Հայաստանի ամենահեռավոր գյուղում անգամ մարդիկ տեղյակ են Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և նրա «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին։ Գործունեությունը սկսելով պատերազմական և Հայաստանի համար տնտեսական դժվարին տարիներին` ՀԱՆ-ն անցած քառորդ դարում ակնաբուժական մեծածավալ ծառայություններ է մատուցել Հայաստանի բնակչությանը։

Հուլիսի 24-ին Երևանում մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադրման 25 ամյակին նվիրված 15-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը, որին մասնակցում  է Հայաստանի և աշխարհի 14 երկի շուրջ 300 մասնագետ։

Ոջունելով համագուրի մասնակիցներին` Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել ՀԱՆ-ի 25-ամյա գործունեությունը։

«Մեր երկրի անկախության գրեթե հասակակից ՀԱՆ-ը ակնաբուժական բարձրորակ ծառայություններ մատուցելով Հայաստանի բնակչությանը` զուտ առողջապահականից  վերածվել է  սոցիալական ծրագրի»,-շեշտել է Արա Բաբլոյանը` ընդգծելով ծրագրերի կարևորությանը։ «Այս ծրագիրը ոչ միայն «Լույս է հայի աչքերին», այլև` հոգուն»,-հավելել է նա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել նաև ծրագրի հայաստանյան թիմի աշխատանքը` պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի հետ համագործակցությամբ։

Դիմելով 15-րդ միջազգային ակնաբուժական համաժողովի  մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասել է. «ՀՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացված բոլոր միջոցառումները և փաստում, որ այդ ամենի արդյունքում Հայաստանում  ակնաբուժական ծառայությունների որակի բարելավման դրական  լուրջ տեղաշարժեր կան։

Անգնահատելի են ամերիկյան հանգանակությունների շնորհիվ Հայաստան բերված աչքի շարժական հիվանդանոցի կողմից մատուցվող անվճար ակնաբուժական ծառայությունները Հայաստանի մարզերում, կրթական ծրագրերն ու վերապատրաստումները»։ Նախարարը  կարևորել է, որ համաժողովի շրջանակում աշխարհի առաջատար կլինիկաների ներկայացուցիչները զեկույցներով ու գործնական վարժանքներով հանես կգան ոչ միայն ընդհանուր և մանկական ակնաբույժների, այլև  նեոնատոլոգների ու նեոնատալ բուժքույրերի, առողջապահական համակարգի քաղաքականություն մշակողների համար։

«Այս տարի ՀԱՆ-ը նշում է հիմնադրման 25 ամյակը և, թերևս, նաև այդ պատճառով է, որ այս համաժողովը բացառիկ է և՛ իր ներկայացուցչականությամբ, և՛ իր օրակարգի հագեցվածությամբ»,-ասել է  ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Նա տեղեկացրել է, որ ստեղծումից ի վեր բազմաթիվ կորպորատիվ նվիրատվությունների և անհատ բարերարների շնորհիվ ՀԱՆ-ն ավելի քան 26 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ օգնություն է տրամադրել Հայաստանի ակնաբուժական համակարգին՝ նպաստելով ծառայությունների հասանելիության և որակի բարելավմանը: 

Հայաստանում ակնաբուժության զարգացման և ծառայությունը բնակչության անապահով խմբերի համար հասանելի դարձնելու գործում մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցը չէր կարող թաքցնել հուզմունքը` անդրադառնալով նախնիներից ժառանգած հայրենանվեր իր առաքելությանը։

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն անդրադարձել է ՀԱՆ-ի կողմից կազմակերպված ուսուցողական և կրթաթոշակային ծրագրերին, որոնց  շնորհիվ հայաստանյան տասնյակ ակնաբույժներ բարձրացրել են մասնագիտական գիտելիքները և հմտությունները։

Կազմակերպության անցած ուղին և հիմնական ծրագրերը, այդ թվում՝ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքների արդյունքները, ակնաբուժական մարզային կենտրոնների ստեղծումը, ՀԱՆ-ի և հայ ակնաբույժերի արդյունավետ համագործակցությունը, մանկական կուրության և շաքարախտով պայմանավորված ռետինոպաթիայի կանխարգելման ծրագրերը համառոտ ներկայացրել է ՀԱՆ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:  

Նշենք, որ համաժողովում քննարկումներ կծավալվեն ոչ միայն ակնաբուժության գլոբալ մարտահրավերների, այլև նեոնատալոգիայի ոլորտում, որտեղ մեծ դերակատարում են ունենալու Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցից ժամանած մասնագետները։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League