Լեհաստանի նախագահը հայտարարել Է, որ վետո կդնի Գերագույն դատարանի մասին օրինագծերի վրա
INTERNATIONAL NEWSԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հուլիսի 24-ին խոստովանել Է, որ վաղօրոք ծանոթացած չի եղել դատական համակարգի բարենորոգության մասին օրինագծի տեքստին: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:
«Ես ցավում եմ, որ Գերագույն դատարանի մասին օրինագիծը Սենատ ներկայացվելուց առաջ չի ներկայացվել ինձ»,- ասել Է պետության ղեկավարը՝ հայտնելով այդ փաստաթղթի վրա, որին ավելի վաղ հանվանություն են տվել խորհրդարանի պատգամավորները, վետո դնելու՝ իր որոշման մասին:
Անջեյ Դուդան նաեւ հավելել Է, որ մշակում Է դատական բարենորոգության մասին սեփական օրինագիծը: Հաղորդվում Է, որ արդեն հուլիսի 24-ին Դուդան հանդիպում կանցկացնի Գերագույն դատարանի նախագահի հետ:
Դատական բարենորոգության մասին օրինագիծը, որն անցյալ շաբաթ ընդունվել Է Սեյմում (խորհրդարանի ստորին պալատում) եւ Սենատում (վերին պալատում), բողոքի զանգվածային ցույցերի Է հանգեցրել երկրի խոշորագույն քաղաքներում: Այդ ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ընդդիմության կարծիքով՝ եթե երկրի նախագահ Անջեյ Դուդան ստորագրեր օրինագիծը, Լեհաստանում դատական համակարգի անկախությունը կոչնչացվեր, իսկ դատարանները, ներառյալ Գերագույն դատարանը, կընկնեին «Օրենք եւ արդարություն» կառավարող ազգայնական աջ կուսակցությունից կախվածության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



