Արագածոտնում «Լադա Վեստան» շրջվել է. 21-ամյա վարորդին հասցրել են Երեւանի «Մալաթիա» ԲԿ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 14:47-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա 1 տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Lada Vesta» մակնիշի 55 GG 551 պետհամարանիշով (վարորդ՝ 21-ամյա Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով Ա. Ա.-ն ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի «Մալաթիա» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



