Հրշեջները մարել են «Մալաթիա» տոնավաճառին մոտակա տներից մեկում բռնկված հրդեհը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 23-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Մալաթիա» սննդամթերքի տոնավաճառի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովնաթանի փողոցի տներից մեկին կից շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 09:07-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է շինության փայտե կառուցատարրերից մոտ 3 քմ հատված և 1 ծառ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



