Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կալավանում հնագետները որոնում են նեանդերթալյան մարդու հետքեր

SOCIETY

Հայ-գերմանական հնագիտական միացյալ արշավախումբը հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ հուլիսի 4-ից հնագիտական պեղումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, պեղումներն ընթանում են Կալավանի քարեդարյան հնագույն բնակատեղիի բացօթյա կայանում եւ Բարեպատ բնակավայրի տարածքում գտնվող քարայրում, որի շրջակայքում գտնվել են նեանդերթալյան մարդկանց ժամանակաշրջանին հատուկ աշխատանքային քարե գործիքներ: «Պեղումների ընթացքում հայտնաբերվել են աշխատանքային քարե գործիքներ, խեցեղեն, ինչպես նաեւ՝ կենդանիների ոսկորների մնացորդներ, որոնց մեջ բացառիկ են ռնգեղջյուրների եւ բիզոնների ոսկորների մնացորդները: Նեանդերթալյան մարդկանց բացօթյա հնագույն կայանը գտնվում է Կալավան գյուղի հարավային թեւում, հնագույն ամրոցի եւ դամբարանադաշտերի կողքին: Առայժմ մի քանի տեղամասերում կատարվող պեղումների ընթացքում գտնվել են միայն աշխատանքային գործիքներ, զենքեր, խեցեղեն եւ կենդանիների ոսկորներ, իսկ ահա նեանդերթալյան մարդկանց ոսկորների որոնումներն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Հուշարձանի գոյությունը հնագետները թվագրում են մեզանից 80-40 հազար տարի առաջ, երբ նեանդերթալյան մարդիկ գտնվել են աստիճանական վերացման փուլում՝ տեղը զիջելով բանական մարդուն: Հետաքրքիր գտածոներ ունենք նաեւ Բարեպատի հնագույն քարայրի պեղումներից՝ օբսիդիանից պատրաստված մանգաղի ներդիր, խխունջներ, որոնց պատյանի օգնությամբ կարելի է թվագրել հուշարձանի պեղված շերտը, խոշոր կենդանիների ոսկորներ, ոսկրից պատրաստված ծայրակալ, կճուճի կանթ: Հատկապես խեցեղենի միջոցով մենք կարող ենք հստակորեն որոշել հուշարձանի տվյալ շերտի տարիքը: Կալավանը հայ եւ օտարերկրյա հնագետներին հայտնի է դարձել 2005 թվականից, երբ տարածքում գտնվել են քարեդարյան գործիքներ, որից հետո էլ սկսվել են ուսումնասիրությունները: Պեղված բացօթյա կայանում հնագետները բացել են էնեոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում շատ քիչ են հայտնի»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:

Կալավանի պեղումները ձեռք են բերել միջազգային հնչեղություն, եւ պատահական չէ, որ արշավախմբի կազմում ընդգրկվել են Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի,Ֆրանսիայի, Անգլիայի, մի շարք այլ երկրների հնագետներ: Պեղումների սկզբից մինչ այժմ արշավախմբի կազմում աշխատում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոսի թանգարանի ավագ գիտաշխատողներ Արիել Մալինսկի Բյուլերը եւ Լուց Քինդլերը, Երուսաղեմի հրեական համալսարանի ասպիրանտներ Մաշա Կրակովսկին եւ Նադաֆ Նիրը, ԱՄՆ հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գլաուբերման Ֆիլը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Անի Ադիգյոզալյանը, Հայկ Հայդոսյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանը: Արշավախմբի աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Պեղումներն իրականացվում են Գերմանիայի Դաշնությունում գործող «Գերդա Հենկել» միջազգային հիմնադրամի միջոցներով եւ ԱՄՆ-ի «Գֆոյլեր» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ: Պեղումների ընթացքում հնագետներին օժանդակում են տեղացի 7 բանվոր:

«Մոտակա օրերին բավականաչափ ընդլայնվելու է հնագետների ներկայացուցչական կազմը: Պեղումներին միանալու են 8 երկրների եւս 20-25 հնագետներ: Պեղված նյութերը տեղափոխվելու են համապատասխան հնագիտական լաբորատորիաներ: Պեղումների միջոցով մասնագետները ստույգ պատկերացում կկազմեն Հնագույն Կալավանի կենդանական ու բուսական աշխարհի, կլիմայի, իսկ որ գլխավորն է, այնտեղ բնավորված նախամարդու կենցաղի, սովորույթների, այլ գաղտնիքների մասին»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:

Ըստ արշավախմբի անդամ Գլաուբերման Ֆիլի՝ հուշարձանի տարածքում գտնված Նեանդերթալյան մարդու քարե գործիքները պատրաստված են եղել օբսիդիանից, որը բերվել է հնավայրից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գութանասարից: «Սա նշանակում է, որ նախամարդկային հոտերը տեղաշարժվել են հարյուրավոր կիլոմետրերով՝ հոգալով իրենց որսի կամ այլ կենցաղային գործիքներ պատրաստելու խնդիրը, որոնք արել են հատուկ տեխնոլոգիաների միջոցով: Կարծում եմ, որ պեղումների ընթացքում մեր արշավախումբն իր հայտնագործություններով Կալավանը կդարձնի էլ ավելի համաշխարհային հնչեղության հնավայր, առավել եւս, եթե մեզ հաջողվի գտնել անհետացած Նեանդերթալյան մարդու հետքերը: Իհարկե, ցանկալի է, որ արշավախումբը Կալավանում աշխատի եւս 5-10 տարի, քանի որ ուսումնասիրության հսկայական նյութերի հետ մենք գործ ունենք»,-նշեց Գլաուբերման Ֆիլը:

Հնագիտական պեղումները Կալավանում այս տարի կշարունակվեն մինչեւ օգոստոսի առաջին օրերը: «Հնագիտական տուրիզմը Կալավանում արդեն կայացած երեւույթ է, իսկ նրա զարգացումը նոր թափ է հավաքելու»,-հավաստեց Ռոբերտ Ղուկասյանը:

 

Խոսրով Խլղաթյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan