Թումո կենտրոնը համագործակցում է Standart տրիենալեի հետ
SOCIETYԹումո կենտրոնի նոր նախաձեռնությունը՝ անալոգային արվեստների և արհեստների զարգացմամբ զբաղվող «Թումո ստուդիաները» համագործակցում է Արվեստ Հայաստան հիմնադրամի հետ՝ Standart ժամանակակից արվեստի տրիենալեի դասընթացների ծրագրի շրջանակներում։ Տրիենալեի ընթացքում կազմակերպվող ցուցադրությունների հետ մեկտեղ Երևանում, Գյումրիում և Կապանում կանցկացվեն դասընթացներ զանազան արվեստագետների կողմից։
Հանդիսանալով Standart-ի դասընթացների ծրագրի իրականացման կազմակերպիչներից մեկը՝ «Թումո ստուդիաները» Երևանի Պուշկինի 38 հասցեում գտնվող իր դիզայնի, արվեստի և արհեստի կենտրոնում կհյուրընկալի մի շարք վարպետության դասեր, օրինակ՝ ֆրանսիացի արվեստագետ Տիբո դը Ջալլուլիի դասընթացը «Մասշտաբավորման էֆեկտ. քննարկում քաղաքական ձևերի կառուցման հանդեպ մեր վերաբերմունքի մասին» թեմայով, հանրահայտ հայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի վարպետության դասը «Քանդակ և քաղաքային տարածություն» թեմայով, և այլն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Դասընթացների ծրագիրը և գրանցվելու հայտադիմումները հասանելի են այստեղ։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



