Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ԿԳՆ–ն կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների ծրագիր է ներկայացրել

SOCIETY
Կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության(Ն(Ա)ՄՄԿ) և ուսուցման 2017–2020 թթ. բարեփոխումների ծրագիրը:
 
Ծրագիրն ուղղորդված է ապահովելու նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կայուն զարգացումը` նախանշելով ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները: Ն(Ա)ՄՄԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են կրթության բովանդակության և կառուցակարգերի արդիականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ու նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը՝ Եվրոպայում այդ համակարգի զարգացման միտումներին համապատասխան:
 
Ն(Ա)ՄՄԿ բնագավառում պետական քաղաքականության խնդիրներից է այդ համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը: 2016/2017 ուստարում հանրապետությունում գործել են Ն(Ա)ՄՄԿ ծրագրեր իրականացնող 56 պետական ուսումնական հաստատություններ, որոնցում սովորում են շուրջ 7300 ուսանողներ, այդ թվում 7191–ը՝ անվճար հիմունքներով:
 
81 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ուսանողների թվաքանակը կազմել է 21 հազար 225, որոնց 46,3%–ը կանայք են: Վճարովի ուսուցման համակարգում սովորել է ուսանողների 36,2%–ը, իսկ անվճար` 63,8%–ը: Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 7,2% (կանանց` 4,2%, տղամարդկանց` 9,8%): Ուսանողների 91,9%–ը ստացել է 4000 դրամից ավելի կրթաթոշակ:
 
Ծրագրով մշակվել են Ն(Ա)ՄՄԿ մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական 167 չափորոշիչներ, համապատասխան ուսումնական պլաններ ու մոդուլային ծրագրեր: Վերանայվել են նախկինում մշակված Ն(Ա)ՄՄԿ 40 մասնագիտությունների ու որակավորումների պետական կրթական չափորոշիչներ, որոնց համապատասխան կազմվել են ուսումնական պլաններ և մոդուլային ուսումնական ծրագրեր:
 
Ն(Ա)ՄՄԿ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2017 թ. կազմակերպվել է 4 վերապատրաստման և 4 հավաստագրման գործընթաց, որի արդյունքում 151 վերապատրաստված անձից 115 ստացել են ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Մասնագիտական կրթության համակարգի աշխատողների և այդ համակարգի աշխատանքներում ներգրավված այլ համակազմերի անձանց համար իրականացվել են վերապատրաստումներ, որոնց ընթացքում վերապատրաստվել է շուրջ 2500 անձ:
 
Ըստ նախագծի՝ Ն(Ա)ՄՄԿ ոլորտի զարգացման քաղաքականությունն ուղղորդված է ապահովելու որակյալ անհրաժեշտ և համապատասխան պատրաստվածություն ունեցող երիտասարդների ու մեծահասակաների թվաքանակի զգալի ավելացումը՝ վերջիններիս համար արժանապատիվ աշխատանք գտնելու, գործազրկությունը նվազեցնելու և գործարարությունը խթանելու նպատակով:
 
Այսպես, 5–ամյա ծրագրի շրջանակներում Ն(Ա)ՄՄԿ ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի ու ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացումը, բնակչության բոլոր խավերի համար նախնական և միջին մասնագիտական կրթության մատչելիության ապահովում, Ն(Ա)ՄՄԿ շրջանավարտների շարունակական կրթության ապահովում, միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնում և այլն: Ն(Ա)ՄՄԿ ոլորտի 2017–2021 թթ. բարեփոխումների իրականացման հիմնական ակնկալվող արդյունքներն են` ուսումնական հաստատությունների դասավանդողների և ուսուցման վարպետների մասնագիտական կարողությունների հզորացում, արտադրություններում աշխատող մասնագետների՝ Ն(Ա)ՄՄԿ ուսումնական հաստատություններ մուտքի խրախուսում և բոլոր դասախոսների համար համապատասխան կազմակերպություններում մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում:
 
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”