Թուրքիան Գերմանիայում ահաբեկում է տեղի թուրքերին. Գերմանիայի հակահետախուզություն
INTERNATIONAL NEWSԳերմանական հակահետախուզությունը տեղեկություն ունի Գերմանիայի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս–Գեորգ Մաասենը:
«Մենք տեղեկություններ ունենք այստեղ՝ Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին»,– ասել է Մաասենը:
Նրա խոսքերով՝ փորձ է արվում «վախեցնել թուրքական ծագմամբ բնակչությանը», որը չի աջակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը վերանայում է Թուրքիայից սպառազինության մատակարարումների նախագծերի վերաբերյալ բոլոր դիմումները՝ երկրների միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ հնարավորություն չի տեսնում Եվրոպական Միության հետ մաքսային միության վերաբերյալ բանակցությունները Թուրքիայի հետ շարունակելու համար: Բացի այդ, երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Բեռլինը կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև վարկային և ներդրումային ծրագրերը:
Նա նաև նախազգուշացրել է Թուրքիա այցելությունների դեպքում գերմանացիների համար առկա վտանգների մասին:
Երեքշաբթի Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել Amnesty International կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերի և ևս հինգ իրավապաշտպանի կալանավորման մասին, որոնց թվում եղել է Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



