Երուսաղեմում բախումների հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԵրուսաղեմում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակում են բախումները արաբ երիտասարդների և իսրայելական ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բախումների պատճառ է դարձել Տաճարի լեռան տարածքում Իսրայելի ոստիկանության սահմանած նոր անվտանգության կանոնները:
Մետաղորսիչների տեղադրումից զայրացած արաբ երիտասարդները նախաձեռնել են անցած երեք օրերի ամենազանգվածային բախումները: Տաճարի լեռը կարևորագույն սրբավայր է ինչպես հրեաների, այնպես էլ մուսուլմանների համար: Այդ տարածքում են գտնվում հին հրեական տաճարի ավերակները և Ալ Ակսա ու Կուբաթ աս-Սահրա մզկիթները:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօրվա բախումների հետևանքով մահացել է 18-ամյա Մուհամեդ Լաֆին, ով մահացել է հրազենային վնասվածքից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



